ՌԴ-ն բոլոր միջոցներով կպաշտպանի իր քաղաքացիներին․Պեսկովը՝ Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին ծեծի ենթարկելու մասին

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Մոսկվան կպաշտպանի Ադրբեջանում ձերբակալված իր քաղաքացիների օրինական շահերը դիվանագիտական ​​​​ճանապարհներով՝ օգտագործելով դրա համար հասանելի բոլոր միջոցները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ուշադիր դիտել ենք տեսանյութը և ուշադրություն դարձրել  բոլոր մանրամասներին։ Մենք կպաշտպանենք մեր քաղաքացիների օրինական շահերը դիվանագիտական ​​​​ուղիներով և կօգտագործենք դրա համար մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ադրբեջանում ձերբակալված չորս ռուսների լուսանկարի վերաբերյալ հարցին, որտեղ երևում են կապտուկներ և վնասվածքներ։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը ներկայումս մշտական ​​կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ, և նրանք քննարկում են խնդրահարույց թվացող հարցերը։

«Ներկայումս Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը մշտական ​​կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, և հենց այդ շփումների ընթացքում են նրանք զբաղվում այն ​​հարցերով, որոնք խնդրահարույց են թվում», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը Բաքվում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալել էր կազմակերպված հանցավոր երկու խմբի անդամների՝ ՌԴ քաղաքացիների, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության մեջ:
Նախօրեին էլ Բաքվի դատարանը  8 ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 4 ամիս ժամկետով կալանքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերում դատարան բերված ռուսների դեմքերին  նկատելի էին դաժան ծեծի հետքեր, կապտուկներ։

Բացի այդ՝ Բաքվի դատարանը «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին ևս 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի