Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 8 մարդ է վիրավորվել, նրանք հիվանդանոցում։ Նրանցից մեկը ծանր վիճակում է, իսկ երկուսը՝ միջինից ծանր, հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Քայաբաշը թաղամասի միջնակարգ դպրոցներից մեկում։ Ստամբուլի նահանգապետարանը հայտնել էր, որ ժամը 08։40-ի սահմաններում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել է հինգ աշակերտ, մինչդեռ տեղական առանձին լրատվամիջոցներ միջադեպը ներկայացրել էին որպես դանակով հարձակում, որին, ըստ նրանց, մասնակցել է դպրոցի նախկին աշակերտ։

«Միջադեպի հետևանքով տուժած ութ քաղաքացիների բուժումը, որոնցից մեկը գտնվում է ծանր, իսկ երկուսը՝ միջինից ծանր վիճակում, շարունակվում է հիվանդանոցներում։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց առողջական վիճակին»,- սոցիալական ցանցերում գրել է Մեմիշօղլուն։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դպրոցն ավարտած մի աշակերտուհի դպրոց է մտել համազգեստով և դանակով հարձակվել աշակերտների վրա։ Սկզբնական հաղորդագրություններում նշվում էր, որ վիրավորվել է վեց աշակերտ, ինչպես նաև պնդվում էր, որ նախկին աշակերտուհին հոգեբանական խնդիրներ է ունեցել։

Հաղորդումների համաձայն՝ միջադեպից հետո ոստիկանությունը աղջկան բերման է ենթարկել։ Վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։

Ոստիկանությունը դպրոցի շրջակայքում անվտանգության միջոցառումներ է իրականացրել, իշխանությունները շարունակում են միջադեպի քննությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի