Բաքվում հուսով են, որ AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ փորձաքննության արդյունքներն առաջիկայում հայտնի կդառնան

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Բաքուն հույս ունի, որ Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) օդանավի կործանման պատճառների փորձաքննության արդյունքներն առաջիկայում հայտնի կդառնան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմատ Ավազովը։

Նա նշել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել AZAL-ի օդանավի կործանման դեպքի վերաբերյալ։ Դրա հետ կապված բազմաթիվ փորձաքննություններ են անցկացվել Ռուսաստանում, Ղազախստանում և Ադրբեջանում։

«Մեր համատեղ համագործակցությունը շարունակվում է, մեր աշխատակիցները գործուղվել են Ղազախստան: Հուսով ենք, որ նրանց կողմից անցկացված փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում։ Շարունակում ենք մեր ջանքերը՝ փորձաքննության արդյունքները ստանալու համար»,- հավելել է Ավազովը։

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են ռուս կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրությունը, որը նկարագրել է, թե ինչպես է 2024 թվականի դեկտեմբերին Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստացել ադրբեջանական AZAL-ի օդանավի վրա կրակ բացելու հրաման և, իր հերթին, այդ հրամանը փոխանցել օպերատորին։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին  Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթը կատարող Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել էր 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի