Բաքուն հրապարակել է AZAL-ի օդանավին հարվածելու վերաբերյալ ռուս կապիտանի արտահոսած բացատրական գրությունը․ նա հաստատել է փաստաթղթի գոյությունը․ The Insider

Լուրեր

08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ կանցնի 4 ուժ՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:21
Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայերենով շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:17
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:15
Կրիստիան Էրիկսենն ուշագնաց է եղել Դանիա-Ուկրաինա խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են ռուս կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրությունը, որը նկարագրել է, թե ինչպես է 2024 թվականի դեկտեմբերին Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստացել ադրբեջանական AZAL-ի օդանավի վրա կրակ բացելու հրաման և, իր հերթին, այդ հրամանը փոխանցել օպերատորին, փոխանցում է The Insider-ը։

Բացատրական գրառման մեջ օդանավի մասին չի նշվում, այլ ասվում է, որ կայանը հայտնաբերել է «հնարավոր թիրախ», որը մառախուղի պատճառով տեսանելի չի եղել։ Այն որսացել է ռադարը, որի մասին կապիտան Պալադիչուկը զեկուցել է 51-րդ դիվիզիայի զորքերի հրամանատարական կետին և փոխանցել բարձրությունը, ինչպես նաև օբյեկտի արագությունը։ Կապիտանը հեռախոսով ստացել է թիրախը ոչնչացնելու հրաման, որից հետո օպերատորին կրակելու հրաման է տվել։ Առաջին հրթիռը թիրախին չի դիպել, Պալադիչուկը կրկին կրակելու հրաման է տվել։

Դմիտրի Պալադիչուկը ծառայել է ՀՕՊ տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Նովոսիբիրսկի 14-րդ ռազմաօդային ուժերում և ՀՕՊ-ում: The Insider-ի հաղորդմամբ՝ բացատրական գրությունը, ամենայն հավանականությամբ, իսկական է։

Նշվում է, որ խմբագրությունն իր տրամադրության տակ ունի Պալադիչուկի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նա հաստատում է, որ «օդանավի վրա կրակելուց հետո», ինչպես «պահանջվել է», բացատրական գրություն է գրել «բանակի հրամանատարին» և հաստատում է իր ձեռագրի առանձնահատկությունները, օրինակ՝ «ё» տառի բնորոշ ուղղագրությունը։

Բացի այդ, Պալադիչուկի ձայնը նույնական է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում հնչող ձայնին. տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է տրվել կրակելու հրամանը։

Հավելենք, որ բացատրական գրությունն ու աուդիոձայնագրությունն առաջինը հրապարակել է ադրբեջանական իշխանամերձ Minval-ը։

The Insider-ը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, փաստաթուղթը Ռուսաստանի կողմից փոխանցվել է Ադրբեջանին՝ միջադեպի հետաքննության շրջանակում։ Բացատրական գրության մեջ սենսացիաներ չկան. ավելի վաղ հայտնի էր, որ օդանավը կործանվել է ՀՕՊ համակարգի պատճառով։ Սակայն առաջին անգամ հրապարակվում է այն զինվորականի անունը, որը ստացել է թիրախը ոչնչացնելու հրաման և տվել երկու հարվածի հրաման։

Բացատրական գրության  մեջ կա միայն մեկ տարօրինակ մանրամասն՝ «թիրախի» արագությունը։ Կապիտան Պալադիչուկի՝ հրամանատարությանը փոխանցած թվերից դատելով՝ դա անօդաչու թռչող սարք չէր կարող լինել. Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող հեռահար անօդաչու թռչող սարքերը նման արագությամբ (120 մ/վ = 432 կմ/ժ) և նման բարձրության վրա (8 կմ) չեն թռչում առանց ռեակտիվ շարժիչի։ Այսպիսով, զինվորականներն ունեին բոլոր տվյալները՝ հասկանալու համար, որ դա, ամենայն հավանականությամբ, ինչ-որ տեսակի ինքնաթիռ է։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ բացատրական գրությունը կարող էր լրատվամիջոցներին տրամադրել (արտահոսքը կազմակերպվել) Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման ֆոնին, այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալել էին Ադրբեջանի ավելի քան 50 քաղաքացու։ Գործողությունները կապված էին 2001-2010 թվականներին կատարված սպանությունների վերաբերյալ քրեական գործի հետ։

Հետագայում Բաքուն դադարեցրել էր երկրում անցկացվող բոլոր ռուսական միջոցառումները և մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը «էթնիկ հողի վրա» ադրբեջանցիների նկատմամբ բռնության և սպանությունների մեջ: Ռուսաստանի քաղաքացիների մի շարք ձերբակալություններից հետո ՌԴ ԱԳ նախարարությունը բողոք էր ներկայացրել Բաքվին և մեղադրել նրան երկկողմ հարաբերությունները խաթարելու մեջ: Ադրբեջանը հակադարձ բողոք էր ներկայացրել։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի երեկոյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթը կատարող Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել էր 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։

Աղետի պատճառը հակաօդային հրթիռային հարվածն էր, որը, ենթադրաբար, արձակվել է ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային համակարգից: Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման սկսվելուց հետո հակաօդային պաշտպանությունը բերվել էր բարձր պատրաստվածության վիճակի: Բեկորների մեջ հայտնաբերվել էին հակաօդային հրթիռային մարտագլխիկների հարվածին բնորոշ անցքերի հետքեր, իսկ անձնակազմը հասցրել էր հայտնել «արտաքին հարվածի» մասին:

Մինչև վթարը օդանավի նավիգացիոն համակարգերը խնդիրներ են ունեցել՝ GPS և ADS-B ազդանշանները կորել էին։ Օդանավը շեղվել էր իր ուղղությունից, շրջանագծվել, իջել, ապա հանկարծակի կորցրել բարձրությունը։ Անձնակազմը փորձել էր կատարել արտակարգ վայրէջք Ակտաուի տարածքում, սակայն չէր կարողացել օդանավի անվտանգ վայրէջքն ապահովել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի