«Սասնա ծռեր»  խմբի գործողությունն ընդամենը մեկ օգուտ տվեց. Արմեն Մարտիրոսյանը՝ ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբիանդամների կողմից ներկայացված հիմնական պահանջներն այդպես էլ չկատարվեցին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ուղիղ մեկ տարի առաջ խմբի կողմից իրականացված գործողությանն ու դրա արդյունքներին:

«Առաջինը Հայաստանի ինքնիշխանության հարցն է, երկրորդը՝ քաղբանտարկյալների խնդիրը, արդար ընտրական համակարգ, ժողովրդի վստահության կառավարություն, Արցախի խնդրի հայանպաստ լուծում և այլն: Այս ամեն ինչը չի լուծվել, հակառակը՝ ավելի է խորացել»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ «Սասնա ծռեր»  խմբի գործողությունն ընդամենը մեկ օգուտ տվեց: «Առժամանակ հողերի հանձնման մոտեցումը հետաձգվեց կամ մի փոքր կոշտացավ իշխանությունների կողմից, որովհետև հիշում ենք՝ կոնկրետ Լավրովի պլանն էր առաջ մղվում, իսկ այդ գործողության արդյունքում Լավրովի պլանը չեզոքացվեց: Ճիշտ է՝ հիմա էլ  լավագույն վիճակը չէ մեզ մոտ, բայց ցանկացած պարագայում գոնե այդ ծայրահեղ մոտեցումը չեզոքացվեց»,- հավելեց «Ժառանգության» փոխնախագահը:

Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը իրենց «Սասնա ծռեր» կոչող խմբի զինյալները գրավեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը՝ պատանդ պահելով ոստիկանների: Խմբի անդամների հիմնական պահանջներն էին. նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը,  ազատագրված տարածքների հանձնման բացառումը, անցումային կառավարության ձևավորումը:

Չնայած ներկայացված պահանջներից որևէ մեկը չկատարվեց, այնուամենայնիվ գնդի գրավումից  երկու  շաբաթ անց՝ հուլիսի 31-ին, խմբի ավելի քան 3 տասնյակ անդամները հանձնվեցին իրավապահ մարմիններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան