ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայում կայացած անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի հիբրիդային հարձակումները նյարդայնացնում են եվրոպացի քաղաքացիներին, սակայն նախազգուշացրել է Մոսկվային, որ ՆԱՏՕ-ն միշտ պատրաստ է պատասխան հարված հասցնել ցանկացած հարձակման դեպքում։ Այս մասին գրում են Financial Times-ը և Reuters-ը, փոխանցում է Current time-ը։

«Ես չեմ կարծում, որ հակամարտությունն անխուսափելի է կամ մոտալուտ։ Դա այդպես չէ։ […] Սակայն հաշվի առնելով դիվերսիաների և հրկիզումների ծավալները՝ կարծում եմ, որ դաշինքի շուրջ բնակչությունը որոշակի անհանգստություն է զգում։ Եվ ես ցանկանում եմ վստահեցնել մեր դաշինքի մեկ միլիարդ քաղաքացիներին՝ մենք գլուխ կհանենք։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անել և ինչպես դա անել։ Նաև ցանկանում եմ, որ նրանք, ովքեր գուցե մտածում են մեզ վնասելու մասին, իմանան՝ մենք գլուխ կհանենք։ Եվ ավելի լավ է՝ նրանք չհարձակվեն դաշինքի վրա, որովհետև, կրկնում եմ, մենք հստակ գիտենք, թե ինչ ենք անելու պաշտպանության ոլորտում»,- ասել է նա։

The Wall Street Journal-ը նշում է, որ Գրինկևիչը համաժողովում ներկայացրել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանի հնարավոր հարձակումը զսպելու ծրագիր։ Ծրագիրը նախատեսում է ներդրումներ կատարել «մատչելի զանգվածային արտադրության մշակումներում»՝ նկատի ունենալով համեմատաբար էժան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ռազմավարության նպատակն է կասեցնել սկզբնական հարձակումը և կանխել հակառակորդի հետագա առաջխաղացումը, եթե այն շարունակվի։

«Մենք չենք ձգտում ռազմավարական պարտության մատնել մեր հակառակորդին։ Փոխարենը՝ մեր նպատակն է հենց սկզբից կասեցնել ցանկացած հարձակում»,- ասել է նա։

Ըստ WSJ-ի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ընդարձակ «ինքնավար գոտի», որտեղ անօդաչու թռչող սարքերն ու ցամաքային ռոբոտները կկարողանան հետ մղել Ռուսաստանի հարձակումը՝ առանց դաշնակիցների շրջանում զգալի կորուստների։

Միևնույն ժամանակ, ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում, նախատեսվում է հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի հրամանատարական կետերին և հակաօդային պաշտպանության համակարգերին՝ Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգի մերձակայքում և Բելառուսում։

Գրինկևիչը հայտարարել է, որ որոշել է հրապարակայնորեն ներկայացնել ՆԱՏՕ-ի ծրագրերը, քանի որ վերջին շրջանում տեղի ունեցած դիվերսիաներն անհանգստություն են առաջացրել դաշինքի անդամ երկրների քաղաքացիների շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի