Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նոր ատոմակայանի կառուցման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հնարավորություններին։

Խոսելով Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտության և այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին՝ Մարուքյանն ընդգծել է, որ ականջալուր է լինում մասնագետներին, ըստ որոնց՝ այս հարցում Մոսկվային այլընտրանք չկա։ «Ատոմակայանը մեզ է պետք, ոչ մեկին պետք չի, որ մենք ատոմակայան ունենանք բացի մեզանից: Տարածաշրջանում ոչ մի երկրի պետք չի, որ Հայաստանը ունենա ատոմակայան… Ես փորձագետին եմ լսում, ասում է՝ այլընտրանք չկա… եթե այլընտրանք չկա, դուք կամ չեք ունենալու ատոմակայան, կամ իրենց [Ռուսաստանի] հետ եք կառուցելու»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Շարունակելով հայ-ռուսական հարաբերությունների թեման՝ Մարուքյանը խոսել է երկու պետությունների միջև «էքսկլյուզիվ» (բացառիկ) հարաբերությունների հարցից՝ որպես օրինակ բերելով էներգակիրների գինը։ Նա նախազգուշացրել է ՌԴ-ի հետ ոչ էքսկլյուզիվ հարաբերություններ ունենալու տնտեսական և անվտանգային հետևանքների մասին։

«Էսպիսի բան է՝ եթե հիմա դուք գազ եք առնում սահմանի վրա, 170 դոլար է… Դա էքսկլյուզիվ հարաբերության արդյունք է: Ես ուզում եմ, որ մենք ունենանք էքսկլյուզիվ էդ ձևի հարաբերություններ, որ մենք էժան գազ առնենք: Ով որ դրան դեմ է… չի ուզում, որ Հայաստանը զարգանա: Չես ուզում, կունենաս ուրեմն ոչ էքսկլյուզիվ հարաբերություններ… գազը կլինի ոչ էքսկլյուզիվ, մյուս օրը ուրիշ բաներ կլինեն»,- նշել է Մարուքյանը։ Անդրադառնալով եվրաինտեգրման և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության խոսակցություններին՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը քննադատել է իշխանության գործողությունները՝ նշելով, որ իրական եվրաինտեգրումը տնտեսական ստանդարտների ու ինստիտուտների կառուցումն է, ոչ թե պարզապես հայտարարություններ անելը։ «Մենք չենք կարող Հայաստանը տանել Եվրոպա, մենք կարող ենք Եվրոպան բերել Հայաստան… Դու չես կարող միակողմանի հանձնվել։ Եվրոպական Միության բյուրոկրատիան պահանջում է տարիների աշխատանք»,- ասել է նա։

Խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող ՀՀ քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին՝ Մարուքյանն ընդգծել է, որ դա իրավական վեճ չէ, այլ քաղաքական առեւտրի առարկա։ Նա օրինակ է բերել ԱՄՆ-ի գործելաոճը նման իրավիճակներում. «Պետք չի մտնել գործերի նյուանսների մեջ… Ամերիկացիները ասել են հետևյալը, որ օքեյ, բա ո՞նց եղավ, որ Ամերիկան… ասում ա դուք ունեք քաղբանտարկյալներ, մենք խնդրում ենք, որ դուք բաց թողնեք… Մենք էլ պատրաստ ենք գնել էս-էս ապրանքները… Ձեռ ձեռի են տալիս, գործարքը կնքվում է, և մարդկանց ազատ արձակեց»։ Ըստ Մարուքյանի՝ Ադրբեջանը հենց նման քաղաքական որոշման միջոցով կարող է ազատ արձակել գերիներին. «․․․Ասում են՝ հանցագործ է, դատապարտել ենք, բայց ներում ենք շնորհում Ալիևի որոշմամբ… բաց ենք թողնում»։

Նա ընդգծել է, որ գերիների վերադարձի համար պետք է կոնկրետ բանակցություններ և քաղաքական գործարք, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան