Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի հետ այսօրվա հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և հասարակական կարգի պահպանման բնագավառներում, բարձր մակարդակի համագործակցության իրականացման կարևորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը վստահություն է հայտնել, որ Իրանի ՆԳՆ պատվիրակության այցը հաջող կլինի, և այն գնահատել է որպես երկկողմ շփումների շարունակություն։

Էսկանդար Մոմենին, իր հերթին, շեշտել է, որ Իրանի նախագահը հատուկ կարևորություն է տալիս երկու երկրների համապատասխան կառույցների միջև հարաբերությունների զարգացմանը։

Իրանի ներքին գործերի նախարարն Ադրբեջանի  ղեկավարին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության վերացմանն ուղղված բանակցությունների մասին։

Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Էսկանդար Մոմենին բանակցություններ է վարել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ։ Ըստ Mehr գործակալության՝ Մոմենին այս այցը համարել է շրջադարձային կետ երկու երկրների միջև հետագա փոխգործակցության համար։

«Երկու երկրներին նախ անհրաժեշտ է փոխըմբռնման հուշագիր՝ անվտանգության համաձայնագրի հասնելու համար, և այս հարցը կարող է լուծվել երկու նախարարությունների միջև սերտ փոխգործակցության միջոցով»,- ասել է նա։

Նշելով, որ կիբերհանցագործությունը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը սահմաններ չեն ճանաչում՝ Մոմենին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել կազմակերպված հանցավորության, կիբերհանցագործության և թմրանյութերի դեմ պայքարի հարցերում։

Բանակցությունների թեմաներից մեկը եղել է անօրինական միգրացիան։ Մոմենին հայտարարել է, որ ներկայում Իրանի տարածքում ավելի քան վեց միլիոն օտարերկրյա քաղաքացի կա։ Նրա խոսքով՝ նրանց մի մասն Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում է որպես տարանցիկ երկրներ՝ դեպի Եվրոպա հետագա տեղափոխման համար։ Այս կապակցությամբ իրանցի նախարարը կարևորել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեղ միջոցառումների անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև սահմանով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացման, առևտրի զարգացման, ինչպես նաև սահմանամերձ շրջանների միջև տնտեսական կապերի ամրապնդման հարցերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի