Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
Քաղաքականություն
12.10.2026 | 22:36
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացմանը և մարդասիրական շրջանակներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

