Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը որոշել է այսօր սկսել Շինարարների փողոցի կրպակների քանդման աշխատանքները: Այս մասին Factor TV-ին հայտնում է կրպակատերերից Դավիթ Նահապետյանը:

Բնակիչներից երկուսը, որոնք թվում՝ Նահապետյանը, օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել կրպակների քանդման դեմ: Նահապետյանն ու ևս մեկ անձ դիմել էին Վարչական դատարան: Այսօր նրանք ստացել են հայցի ապահովման միջոց կիրառելու երկու որոշումներ, որոնց համաձայն՝ դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ Շինարարների փողոցի 15/16 և 15/14 հասցեների անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց: Հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումներն ուժի մեջ են մտել կայացման պահին, բողոքարկման ենթակա չեն, և փակցված են խանութների պատերին, սակայն այս պահին, փաստացի, դրանք անտեսվում են։

Այս պահին լարված իրավիճակ է, քաղաքացիները վիճաբանում են կրպակները քանդելու համար փողոց այցելած աշխատակիցների հետ, տեղում ոստիկաններ կան:

Արաքս Մամուլյան