Ինչու է հրապարակված լուսանկարներում «հեղաշրջման պլանը» նշված նախորդ տարվա ամսաթվով․ ՔԿ-ի պարզաբանումը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Քննչական կոմիտեի հրապարակած «Ժողովրդական անցման ստրատեգիա» անունը կրող A4 ֆորմատի թղթերի վրա հրապարակված տվյալներն արդեն մի քանի ժամ է քննարկվում են «Սրբազան պայքար» շարժման համակիրների, փաստաբանական խմբի և սոցցանցերի օգտատերերի կողմից։ Մասնավորապես, թղթերից մեկի վրա նշվում է «Գործողությունների ժամանակահատվածը՝ 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը»։ Այս փաստը մատնանշելով՝ շարժման համակիրները կարծիք են հայտնում, թե իրավապահ համակարգը կրկին «փնթի գործ» է կատարել:

«Քննչականի գտած հեղաշրջման պլանը ժամկետանց է, մոտ մեկ տարվա վաղեմության, 2024-ի։ Անհարմար բան է ստացվում։ Եթե դա ահաբեկչության ապացույց է, ապա մի տարի է երկրում ահաբեկչություն էր կատարվում ու իշխանության բռնի զավթում, պարզապես տեղյակ չէինք։ Այսինքն` ակնհայտ է, որ դա ոչ թե պլան է, այլ թղթի կտոր, որ անհայտ է, թե ով է կազմել ու ով է դրանով առաջնորդվել»,- գրել էր օգտատերերից մեկը։ 

Այս քննարկումների մասով Factor TV-ն պարզաբանում խնդրեց Քննչական կոմիտեից։ Կառույցի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ընդգծեց՝ այս մասով Կոմիտեի տարածած առաջին հաղորդագրության մեջ մանրամասն բացատրություն կա․ խոսքը դեռ նախորդ տարվանից սկսված գործողությունների մասին է։ Ավդալյանը մատնանշեց, այսօր առավոտյան տարածված հաղորդագրության հետևյալ հատվածը․

«Ըստ ամենայնի՝ Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։

Ըստ Ավդալյանի՝  մնացած հանգամանքները նախաքննությամբ կպարզվեն։

Ռոզա Վարդանյան