Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

Լուրեր

08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
Բոլորը

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կավարտի ֆուտբոլային կարիերան միլանյան ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։ La Repubblica-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ թիմը դեռ ցավ է ապրում Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտության պատճառով․ գրում է аrmsport-ը։

«Անցյալ մրցաշրջանի կեսին ասել էի, որ «Ինտերն» անգերազանցելի է, բայց մենք չկարողացանք դա ապացուցել մինչև վերջ։ Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ առանց որևէ մեկին հաճոյանալու։ Լինի դա խաղացող, երկրպագու, թե այլ անձ։ Երբ ուրիշներն են խոսում, ես լսում եմ։ Իսկ երբ ես եմ խոսում, ինչը հաճախ չի լինում, դա միայն թիմի օգտին է։ Կարևոր է լինել բաց և անկեղծ, քանի որ միայն այդպես կարող ենք օգնել միմյանց։

Ես չեմ պնդել, թե միշտ անգերազանցելի ենք, բայց որոշ խաղերում մենք այդպիսին էինք՝ խաղադաշտում ցուցաբերած վերաբերմունքի շնորհիվ։ Կրկին կասեի դա։ Եթե ինչ-որ մեկը ծաղրում է ինձ դրա համար, դա ինձ չի անհանգստացնում։

Որոշե՞լ եմ, թե երբ կավարտեմ կարիերաս։ Ասել եմ, որ սա իմ ամենահյուծիչ մրցաշրջանն էր՝ երեք մրցաշարերով։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կշարունակեմ խաղալ։ Ոչինչ չեմ բացառում, բայց դեռ ցանկանում եմ խաղադաշտում լինել։ Ունեմ մեկ տարվա պայմանագիր։ Եթե չհեռացնեն, կմնամ։

Չեմ ցանկանում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ շուտ եմ ավարտել։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Չեմ ցանկանում իջեցնել մակարդակը։ Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը ֆուտբոլի, այլ ոչ թե փողի համար։ Ամեն առավոտ արթնանում եմ՝ ցանկանալով մարզվել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։

Իսկ ֆուտբոլից հետո՞։ Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից։ Բայց երբեք մի ասա՝ երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»,- ասել է Մխիթարյանը։

Թեև Մխիթարյանը «Ինտերին» միացել է կարիերայի ուշ շրջանում, նա փայլել է «Սան Սիրո» մարզադաշտում։ Վերջին տարիներին նա դարձել է «Ներաձուրիների» հանդերձարանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը, և նրա՝ «Ինտերում» անցկացրած ճանապարհը մոտենում է ավարտին։ 2023/24 մրցաշրջանում նա հաղթել է Սերիա Ա-ն, սակայն չի կարողացել եվրոպական գավաթ նվաճել «Ինտերի» հետ։ Վերջին երեք տարում նա պարտվել է Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։ Վերջինը տեղի է ունեցել անցյալ ամիս, երբ «Ինտերը» 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել ՊՍԺ-ից։

Այդ խաղը վերջինն էր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար, ով օրեր անց միացել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբին։ Նրա փոխարեն «Ինտերը» գլխավորել է Քրիստիան Կիվուն։