Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց կթողնվի հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար. Պապոյանն ու ՊԵԿ նախագահն այցելել էին Վրաստան

Լուրեր

14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
14.02.2026 | 21:32
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները կբացվեն փուլ առ փուլ․ Ռաուֆ Աղամիրզաև
14.02.2026 | 21:25
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
14.02.2026 | 20:05
«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ ունի
14.02.2026 | 19:42
Հայ և ադրբեջանցի մասնագետները քննարկել են խաղաղության օրակարգի իրագործումն ու վստահության ամրապնդման քայլերը
14.02.2026 | 19:27
Ալեքսեյ Նավալնիի բիոնյութում Էպիբատիդին է հայտնաբերվել. փորձագետները հաստատում են թունավորումը
14.02.2026 | 19:27
Բրազիլիան առաջին ոսկե մեդալը նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:15
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են
14.02.2026 | 19:13
Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:00
Մշակույթը տմբլըտաշ երգ ու պարը չի, դրանից սկսվում է վերելքն ու խաղաղությունը. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:50
Կամաց-կամաց կհասնենք նրան, որ երկու հասարակությունները լինեն ինտենսիվ երկխոսության մեջ. Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:40
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը.ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:29
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել, արգելվել է ելքը երկրից. Զոհրաբյան. ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ՊԵԿ նախագահը Վրաստանում բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։

«Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։

Միևնույն ժամանակ, հայկական կողմից կապահովի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։

Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։

Բանակցությունների արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը»,- գրել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում հայկական կոնյակով բեռնված բեռնատարների՝ Վրաստան մուտքի ժամանակավորապես սահմանափակումը հոգատարություն էր համարել արտահանողների համար։