Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական նիստը

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական հերթական նիստը:

Նախորդ նիստը տեղի էր ունեցել հունիսի 21-ին, որի ընթացքում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը պատասխանել էր  պետական մեղադրողների հարցերին։

Նա նշել էր, որ մի ժամանակ ինքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամներից մեկն է եղել՝ հայտարարելով որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները, ինչպես նաև Արցախի ղեկավարները հիմնադրամի անդամներ են եղել: Սահակյանը ասել էր, որ հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների մի մասն ուղղվել է Հայաստանում տարբեր նախագծերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ Արցախում աշխատանքների իրականացմանը։

Դատական նիստին ուսումնասիրվել էին նաև Արցախի տարածքներում, իբրև թե, «անօրինական բնակեցման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բակո Սահակյանն էլ ասել էր, որ «հիմնականում Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ, ինչպես նաև այլ երկրների որոշ բնակիչներ բերվել և վերաբնակեցվել են» Արցախի տարածքներում։

Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը  նշանակված  է հունիսի 24-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի