Բաքվի դատարանում Բակո Սահակյանը խոսել է ՀՀ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովից

Լուրեր

28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` պետական մեղադրողները հարցեր են ուղղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին։

Նա նշել է, որ համաձայնել է մասնակցել 2016 թվականի ապրիլյան մարտերի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանում ստեղծված քննչական հանձնաժողովի նիստին։ Այս փաստը հաստատող փաստաթուղթը ներկայացվել է այսօր ռազմական դատարանի նիստում. Սահակյանը իր ցուցմունքում հաստատել է տեղեկատվության իսկությունը։

Նա հայտարարել է, որ Հայաստանում ապրիլյան մարտական ​​գործողություններից հետո ստեղծվել է քննիչ հանձնաժողով։ Այն գլխավորել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այդ հանձնաժողովի նիստում թե՛ զինվորականները, թե՛ քաղաքացիական անձինք պատասխանել են տարբեր հարցերի։ Այս հանձնաժողովն ինձ առաջարկ է ուղարկել։ Որովհետև նրանք չէին կարող ստիպել ինձ մասնակցել հանձնաժողովի նիստին», – ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ ինքը սպառիչ պատասխանել է քննիչ հանձնաժողովի հարցերին։

Սահակյանին նաև հարցրել են, թե ինչու է «Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած մարտերի քննիչ հանձնաժողովը կազմակերպվել Հայաստանում», ինչին ի պատասխան ասել է.

«ՀՀ խորհրդարանում քննչական հանձնաժողովի ստեղծումը նորմալ երևույթ է։ Որովհետև մենք խոսում էինք Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված գործողության մասին»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 21-ին։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի