ՌԴ-ից չվերթների դադարեցում, ՀՆԱ-ի կրճատում․ Օվերչուկը խոսել է ՀՀ-ԵՄ մերձեցման «հետևանքներից»

Լուրեր

01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման կուրսը արդեն իսկ վնասում է հանրապետության տնտեսությանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրել է զգալի տնտեսական աճի. մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի 3850 դոլարից աճել է մինչև ավելի քան 8500 դոլար 2024 թվականին։ ԵՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել է 12.7 միլիարդ դոլարի, մինչդեռ ԵՄ-ի հետ՝ ընդամենը 2.3 միլիարդ դոլար է։

«Հայաստանի տնտեսական հաջողությունը ԵՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության մոդելի առավելությունների ցուցադրումն է», – ընդգել է Օվերչուկը։ Օվերչուկի խոսքով՝ «ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել». 2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է 2 միլիարդ դոլարով, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի։ 26 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա նշանակում է 23% կորուստ։

«Եվ սա միայն ռուսական բիզնեսի արձագանքն է հայկական քննարկմանը», – նշել է ՌԴ փոխվարչապետը՝ նկատի ունենալով ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու մասին քննարկումները։

Նա նշել է, որ հնարավոր չի լինի միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵՏՄ-ում ու առաջարկել Հայաստանի քաղաքացիներին պատկերացնել, թե ինչպես կազդի ԵՄ-ի օգտին ընտրությունը իրենց կյանքի վրա։ Նա կանխատեսել է Ռուսաստան ուղիղ չվերթների փակում (2022 թվականին Բրյուսելը փակել է ԵՄ երկինքը ռուսական ավիաընկերությունների համար): «Դա կբարդացնի հարազատների մոտ ուղևորությունները և կնվազեցնի Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը»,- հայտարարել է նա։

Ըստ Օվերչուկի՝ բեռնափոխադրողները ստիպված կլինեն սահմանին վերամիավորել բեռնատարները, ինչպես հիմա անում են եվրոպական և ռուսական փոխադրողները. «Հայկական բեռնատարները կգան Վերին Լարս, կվերամիավորվեն և կվերադառնան Հայաստան»։

Օվերչուկը նաև ուշադրություն  է հրավիրել ապրանքների հավաստագրման հայկական նոր  կանոնների վրա։  Նա կանխատեսել է, որ երրորդ երկրներից ապրանքների ներմուծման պարզեցումը մրցակցություն կստեղծի տեղական արտադրողների համար և կստիպի ԵՏՄ-ին խստացնել սահմանային վերահսկողությունը, ինչը կբարդացնի հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան։

ՌԴ փոխվարչապետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի ընտրությունը, սակայն ԵՄ-ի հետ մերձեցումը «անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև լիակատար խզման»։

«Արդյո՞ք հայերը դա են ցանկանում։ Սա այն հարցն է, որին նրանք պետք է պատասխանեն», – հայտարարել է Օվերչուկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի