Արդյոք Իրանից Հայաստան հոսքը մեծացել է․ ըստ Սինանյանի՝ այն համապատասխանում է տուրիստական սեզոնին

Լուրեր

01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Իրանից Հայաստան եկողների հոսքը մեծ է, որոշ ճանապարհներ ծանրաբեռնված են։ Այս մասին Factor.am-ին հետ զրույցում ասել են հայ-իրանական սահմանին մոտ ապրող բնակիչները։ 

CivilNet-ը լուսանկարներ էր հրապարակել հայ-իրանական սահմանից և նշել, որ հարյուրավոր իրանցիներ Մեղրիի անցակետն անցել են և շարժվում են դեպի Երևան։ Ըստ լրատվամիջոցի՝ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում իրանցիներին Երևան տեղափոխելու համար՝ 300 դոլար ամեն մեկից, իսկ սովորական պայմաններում տաքսին մինչև Երևան մեկ հոգու համար 10,000 դրամի չափ է։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղյակ են հայ-իրանական սահմանին տիրող իրավիճակից։ Սինանյանի փոխանցմամբ՝ Իրանից Հայաստան եկողների հոսքն այս պահին այդքան էլ մեծ չէ և համապատասխանում է տուրիստական սեզոնի մարդկային հոսքերին։ 

Դիտարկմանը, թե ինչու են այդ դեպքում տաքսիների գները սովորականից մի քանի անգամ բարձր, Սինանյանն արձագանքեց․ «Նման տեղեկություն չունենք, բնական է, որ տաքսիների գնագոյացման և մեր տաքսիստների օպորտունիզմի հետ որևէ կապ չունենք, չենք կարող կարգավորել»։ 

Factor TV-ն կապ հաստատեց նաև Սյունիքի մարզպետարանի և Մեղրիի համայնքապետարանի հետ։ Երկու կառույցներից էլ հայտնեցին, որ իրավասու չեն տեղեկատվություն տրամադրել։ 

Անի Թամրազյան

Լուսանկարը՝ Սիվիլնեթի