Խնդրահարույց է այս մերժումը․ իրավաբանը՝ «Կրթելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից տրվող գումարի չափը գաղտնի պահելու մասին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը խնդրահարույց է համարում ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից «Կրթվելը նորաձև է» շարժմանը պետբյուջեից տրվող գումարի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի պահելը։

«Խնդրահարույց է այս մերժումը՝ հաշվի առնելով, որ «Գնումների մասին» օրենքը բավականին հստակ կարգավորում է, սահմանում, և մասնավորապես նախատեսում է, որ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում կարող են ներառվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։ Այս կարգավորման շրջանակներում շատ հստակ նշվում են կոնկրետ անձանց ծախսերը՝ կեցության, տրանսպորտի, արարողակարգային։

Ստացվում է, որ այս դրույթի շրջանակներում են դիտարկել, բայց ակնհայտ է, որ տվյալ գործունեությանն ուղղված բոլոր բյուջետային միջոցները չեն կարող միայն այս ծախսերի շրջանակներում սահմանափակվել։ Համապատասխան արշավին ուղղված միջոցները կարող են մասնակի ներառել իմ կողմից թվարկված ծախսերի տեսակները՝ համապատասխան պաշտոնատար անձանց մասով, բայց ամբողջությամբ այդ գործունեության ֆինանսավորմանն ուղղված ծախսերը նշված շրջանակից դուրս են գալիս։

Մենք ունենք մեկ այլ դրույթ պետական գաղտնիքի մասին օրենքում, որն ասում է՝ պետական գաղտնիքի շարքին դասվում են հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության բնագավառում նորից հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների և այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները։ Այս կարգավորման շրջանակներում ևս տեսնում ենք, որ առնվազն ամբողջությամբ ձեր կողմից թվարկված գործունեության տեսակներին ուղղված ծախսերը չեն կարող այս շրջանակում սահմանափակվել։ Այս կարգավորումները վկայում են այն մասին, որ ամբողջ ծավալով չեն կարող ծածկել կրթարշավին ուղղված ծախսերի շրջանակն ու ծավալը»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ այսօր գրել էինք, որ վարչապետի աշխատակազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարում է պետական գաղտնիք։ Factor.am-ը դիմել էր վարչապետի աշխատակազմ և ծախսերի վերաբերյալ տեղեկություններ խնդրել։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ միջոցառման համար ծախսերն իրականացվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի շրջանակում։

«Ըստ այդմ, հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- ասված է Factor.am-ին փոխանցված գրավոր պատասխանում։

Նարեկ Կիրակոսյան