Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է Թեհրանի բնակիչներին

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թեհրանի բնակիչները «շուտով կվճարեն գինը» այն բանից հետո, երբ լուսաբացից առաջ իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին և Հայֆա նավահանգստային քաղաքին։

«Թեհրանի ամբարտավան բռնապետը վերածվել է վախկոտ մարդասպանի, որը թիրախային հարված է հասցնում Իսրայելի քաղաքացիական բնակչությանը՝ իսրայելական բանակի հարձակումը կանխելու համար, որը խաթարում է նրա կարողությունները։ Թեհրանի բնակիչները շուտով կվճարեն գինը»,- գրել է Կացը X-ի իր միկրոբլոգում։

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ էլ նա հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ դիտավորյալ վնաս հասցնել Թեհրանի բնակիչներին։

«Ես կցանկանայի պարզաբանել ակնհայտը. չկա Թեհրանի բնակիչներին ֆիզիկապես վնասելու մտադրություն, ինչպես մարդասպան բռնապետն է անում Իսրայելի բնակիչների հետ։ Թեհրանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել բռնապետության գինը և լքել իրենց տները այն տարածքներում, որտեղ անհրաժեշտ կլինի հարձակվել ռեժիմի թիրախների և Թեհրանի անվտանգության ենթակառուցվածքների վրա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Իսրայելում Իրանի գիշերային հարվածների հետևանքով վիրավորվել է շուրջ 300 մարդ, զոհվել՝ 8-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի