Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ․ ԱԳՆ խոսնակ 

Լուրեր

17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, Հայաստանի քաղաքացիների մասով տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք: Այս մասին Factor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների և իրանահայ համայնքի հետ կապված հարցին ի պատասխան։

Այս գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Իրանի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսրայելական կողմի հարվածները հեռու են եղել այն թաղամասերից, որտեղ հայերն են բնակվում։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ Ըստ Al Masirah հեռուստաալիքի՝ հարվածներ են հասցվել իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։ Al Mayadeen հեռուստաալիքը նշել է, որ Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզի միջուկային օբյեկտն է եղել։

 

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի և այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Հաղորդվում է, որ հարված է հասցվել Իրանի մայրաքաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին։ Իրանի  զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իրանի պատասխանն Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներին կլինի ջախջախիչ։

 

Մանյա Պողոսյան