Բաքվում շինծու գործերով դատական նիստում Լևոն Մնացականյանի հարցազրույցներն են ցուցադրվել Ապրիլյան քառօրյայի, նաև վեճի տեսանյութը Սամվել Բաբայանի հետ

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին տեղի ունեցած նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պատասխանել է պետական  ​​մեղադրողի հարցերին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասին։ Պատասխանելով Ադրբեջանի գլխավոր դատախազության պետական մեղադրանքների աջակցության վարչության պետ Նասիր Բայրամովի հարցերին՝ Մնացականյանն ասել է, որ ապրիլյան մարտերի ժամանակ քաղաքացիական բնակչության բնակավայրերը հրետանային կրակի չեն ենթարկվել, որ այդ տարածքներում և դրանց մոտակայքում տեղակայված են եղել զինվորական ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և զինծառայողներ, իսկ տներին արկերի հարվածները համարում է պատահականություն՝ պնդելով, որ դա միտումնավոր չի եղել։

«Գյուղի վրա հարձակում չի եղել։ Մենք գյուղի վրա չենք կրակել»,- հայտարարել է նա։

Դատարանում նաև ուսումնասիրվել են Լևոն  Մնացականյանի հարցազրույցներից մեկից որոշ հատվածներ։ Դրանում Մնացականյանը խոսում է 2015 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած մարտերի և 2016 թվականի Ապրիլյան մարտերի մասին, ադրբեջանական հատուկ նշանակության ուժերն անվանում է «Յաշմա բրիգադ»՝ նշելով նրանց մասնակցությունն այդ մարտերին, խոսում է նաև Արցախի բանակում կատարված աշխատանքի մասին։

Դատարանում ցուցադրվել և ուսումնասիրվել է նաև ինտերնետային ռեսուրսներից վերցված տեսանյութ, որում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, Լևոն Մնացականյանն ու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը միմյանց են մեղադրում։ Դրանում, իբր, Բաբայանը նաև պնդում է, թե 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ չէր, այլ «դիվերսիա», իսկ Մնացականյանը նշում է, որ տեղի ունեցածը լիարժեք գործողություն էր, պատերազմ։

Պատասխանելով ականազերծման վերաբերյալ հարցերին՝ Մնացականյանը, իբր, ասել է, որ ականներ են տեղադրվել երկու ուղղությամբ՝ հյուսիսում և հարավում։ Ականների տեղադրումից հետո ձևաթղթերը ներկայացվել են բարձրագույն շտաբ։ Դա, ըստ Մնացականյանի, տարածքի ճիշտ սխեմա է, որտեղ ականներն են, մինչդեռ, քարտեզի վրա ճշգրտությունը բացակայում է։

«Քարտեզը ցույց է տալիս ականների գտնվելու վայրերը։ Բայց ձևաթղթի վրա կարող եք տեսնել ականների ճշգրիտ տեղը»,- ասել է Մնացականյանը։

Հարցին, թե ինչ տեսակի ականներ են տեղադրված տարածքներում, Մնացականյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Սկզբնական փուլում Խորհրդային Միությունում արտադրված ականներն էին։ Ավելի ուշ մատակարարվել են ՌԴ-ից ու մեզ փոխանցվել Հայաստան միջոցով։ Վերջին շրջանում նաև արտադրվում էին Հայաստանում ու այնտեղից մատակարարվում մեզ։ Ականները հակահետևակային և հակատանկային էին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի