Հայաստանը կդառնա գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Concours Mondial de Bruxelles – CMB 2026 թվականի հյուրընկալող երկիրը

Լուրեր

06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
Բոլորը

Հայաստանը կդառնա աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Concours Mondial de Bruxelles – CMB 2026 թվականի հյուրընկալող երկիրը․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ինչուան քաղաքում անցկացված «CMB 2025» միջոցառմանը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է, որ միջոցառման հաջորդ հյուրընկալող երկիրը կլինի Հայաստանը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Ըստ ձևավորված ավանդույթի՝ միջոցառման ավարտին Հայաստանի և Չինաստանի ներկայացուցիչները փոխանակվել են դրոշներով՝ ազդարարելով միջոցառման փոխանցումը և հանդիսավոր կերպով ներկայացրել են 2026 թվականի ընդունող երկիրը։

Այսպիսով՝ 2026 թվականին Հայաստան կժամանեն աշխարհի տարբեր երկրներից 400-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, սոմելյեներ, գնորդներ, ներմուծողներ, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ և այլն։

Concours Mondial de Bruxelles-ը խոշորագույն միջազգային հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 370 պրոֆեսիոնալ գնահատողներ համտեսում են կարմիր և սպիտակ շուրջ 7500 գինիներ՝ 49 երկրներից։ Շուրջ 30 տարվա կյանք ունեցող մրցույթն ամեն տարի անցկացվում է գինու արտադրության ոլորտում կարևորվող տարբեր երկրներում՝ խթանելով տեղական արտադրանքի միջազգային ճանաչումը։ Վերջին տարիներին մրցույթը հյուրընկալող երկրներից են եղել Չեխիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Մեքսիկան։