ԱՄՆ-ը մասնակի տարհանում է Իրաքում իր դեսպանատան անձնակազմին` Իրանի շուրջ լարվածության աճի ֆոնին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ոչ հիմնական աշխատակիցները և նրանց ընտանիքները տարհանվելու են անվտանգության բարձրացված ռիսկերի պատճառով։ Նրանք չեն նշել տարհանման պատճառը, սակայն վերջին օրերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները գործնականում կանգ են առել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք մշտապես գնահատում ենք մեր բոլոր դեսպանատներում անհրաժեշտ անձնակազմի մակարդակը։ Մեր վերջին վերլուծության  հիման վրա որոշել ենք կրճատել մեր առաքելության ներկայությունն Իրաքում»,- BBC-ին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Այս քայլը հաջորդում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգ փուլին, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ուներ գործարք կնքել՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումը կանխելու համար: Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ավելի ու ավելի քիչ է համոզված, որ Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը:

Այս շաբաթվա սկզբին նա նաև 40 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել (պնդում կա, որ այն լարված է եղել) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը մշտապես պաշտպանում է Իրանի հարցում ռազմական, այլ ոչ թե դիվանագիտական ​​մոտեցումը։

Չորեքշաբթի ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Թրամփը հաստատել է Մերձավոր Արևելքից ամերիկյան անձնակազմի մասնակի տարհանման ծրագրերը՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։

«Այո, նրանց դուրս են բերում, քանի որ այն (Մերձավոր Արևելքը) կարող է վտանգավոր վայր լինել»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։

«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ամեն ինչ շատ պարզ է, մենք դա թույլ չենք տա»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլից ի վեր անցկացրել են բանակցությունների հինգ փուլ՝ նոր միջուկային համաձայնագիր կնքելու համար, և նախատեսվում էր, որ նրանք կրկին կհանդիպեն առաջիկա օրերին: Axios-ը հաղորդում է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Օմանում՝ կիրակի օրը։

Քանի որ միջուկային բանակցությունները գտնվում են կրիտիկական փուլում, պարզ չէ, թե ԱՄՆ հայտարարության մեծ մասը որքանով է ազդանշան և որքանով է իրական մտահոգության արտահայտություն։

Բացի այդ՝ տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն  հանձնարարել է Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի մոտ գտնվող իր դիվանագիտական ​​առաքելություններին ստեղծել արագ արձագանքման կոմիտեներ։

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն չորեքշաբթի հայտարարել էր, որ եթե բանակցությունները ձախողվեն և Վաշինգտոնը հարված հասցնի Իրանին, Թեհրանը կպատասխանի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածներով։

Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նաև հաստատել է Մերձավոր Արևելքի երկրներից, այդ թվում՝ Քուվեյթից և Բահրեյնից ամերիկացի զինվորականների ընտանիքների կամավոր մեկնումը։

Իրանը հայտարարում է, որ իր ուրանի հարստացման ծրագիրը նախատեսված է քաղաքացիական էներգիայի արտադրության համար, և որ ինքը չի փորձում միջուկային զենք ստեղծել։

Նավթի գներն էլ բարձրացել են ավելի քան 4%-ով այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, որ ԱՄՆ անձնակազմը տարհանվում է այն սպասումներով, որ տարածաշրջանում անկայունությունը կարող է հանգեցնել մատակարարման խնդիրների։

Պենտագոնի տվյալներով՝ Իրաքում տեղակայված է շուրջ 2500 ամերիկացի զինվորական։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի