Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարին
Տնտեսություն
10.06.2025 | 14:50
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին․ հայտնում են փոխվարչապետի աշխատակազմից։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ։