Անջատե՛ք խոսափողը, ձեզ ձայն չեմ տվել․ Ծովինար Վարդանյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ նիստը նախագահող ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի ու Արմենուհի Կյուրեղյանի միջև։ Ընդդիմադիր պատգամավորը մի քանի դիտարկում արեց դպրոցաշինության մասին։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ 5 տարում 40 դպրոցի շինարարություն է ավարտվել, մինչդեռ, ըստ Կառավարության ծրագրի, մինչև 2026 թվականը պետք է կառուցվի
300-500 դպրոց։

«Հիմա փորձում եք բանականության նվազագույն շեմը հաղթահարած պատգամավորներին ներշնչել, որ 460 դպրոց մեկ տարում կիրականացնե՞ք, լավ էլի»,- դիմելով ֆինանսների նախարարին՝ ասաց Գալստյանը:

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն արձագանքեց․ «Շինարարությունը վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջոդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ: Վերհիշեք, թե այսքան ժամանակ, երբ Դաշնակության ձեռքում էր կրթության
ոլորտը, ի՞նչ է արել Դաշնակցությունն այդ ոլորտի հետ»:

Ծովինար Վարդանյանը, սակայն, դաշնակցական պատգամավորին պատասխանի հնարավորություն չտվեց՝ պահանջելով անջատել խոսափողը։

Այնուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «ՀՅԴ-ի օրոք կառուցվել է 110 դպրոց։ Դուք կեղծ տվյալներ եք հրապարակում, թույլ չեք տալիս պատասխանել։ Պետք չէ մոլորեցնել հասարակությանը»։

Այնուհետև լեզվակռիվը շարունակվեց Ծովինար Վարդանյանի և Արմենուհի Կյուրեղյանի միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան