«Դեկտեմբերին ընտրությանը պատրաստ է միայն Նիկոլ Փաշինյանը, անգամ նրա թիմը պատրաստ չէ»․ Ստեփան Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 16:40
Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն է ու քաղաքականապես մոտիվացված․ մի շարք ՀԿ-ների հայտարարությունը  
20.05.2026 | 16:36
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
20.05.2026 | 15:30
ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ լուրջ չի վերաբերվում մեկնաբանություններին, որ Հայաստանում հակահեղափոխություն կա ձևավորված, որը ինչ-որ վտանգ է ներկայացնում։

«Չեմ նկատել կամ տեղեկատվության լուրջ պակաս կա, թե որտեղ է ձևավորվում հակահեղափոխությունը և ինչ ձևով, կամ բառեր են։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի շատ չօգտագործել այդ բառերը»,- ասաց նախկին պատգամավորը՝ հավելելով, որ ով չի ալարում, այսօր խոսում է հակահեղափոխության մասին։

«Իրական դրսևորում հակահեղափոխական ինչ-որ քայլերի, անկեղծ ասած, ես չեմ նկատել, չգիտեմ՝ ինչ նկատի ունեն»,- պնդեց նախկին պատգամավորը։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի քվեարկած օրինագծին, որով փակվում էր հանրային ճնշման արդյունքում ԱԺ լուծարման ճանապարհը, Մարգարյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ օրինագիծը ինչ- որ իմաստով ինքնապաշտպանողական էր, որպեսզի ընտրությունները անցկացվեն ավելի ուշ, քան դեկտեմբերին։ Կարծում եմ՝ նրանք փորձել են հետաձգել ընտրությունները մինչև մայիս։ Բայց եթե նույնիսկ ամսի 2-ի դեպքերը չլինեին, չեմ կարծում, որ դա լուրջ դրսևորում կարող էր ունենալ, այդ ուժերը վերջին պահին թեկնածու առաջադրեին, այդպես չի լինում»։

Ստեփան Մարգարյանը պնդում է, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների գնալը ճիշտ չէ, քանի որ ոչ ոք պատրաստ չէ դրան և գաղափարական պայքար չի լինելու քաղաքական ուժերի միջև։ «Դեկտեմբերին անցկացնելը այնքան շուտ է և այնքան արագ է, որ անգամ Փաշինյանի կուսակցությունը պատրաստ չէ ընտրությունների։ Ակնհայտ է, որ այդ ընտրությունները չեն գնալու գաղափարական պայքարի շուրջ, լինելու են անձի շուրջ, ինչպես Երևանի ընտրությունները եղան։ Դա չի ձևավորելու այն ԱԺ-ն, որը կկարողանար հանրությանը համախմբել ծրագրերի զարգացման և պետականության գաղափարի շուրջ»,- ասաց նախկին պատգամավորը՝ հավելելով․ «Վտանգավոր է, երբ առանց գաղափարական պայքարի իշխանության մարմին է ձևավորվում։ Դա անձի շուրջ է լինում։ Դա վտանգ ունի հետագայում հիասթափեցնելու։ Առանց լուրջ, կառուցողական ընդդիմության ԱԺ-ն ավելի վատ է, քան վատ ԱԺ-ն, որտեղ գոնե ընդդիմություն կա»։

Ըստ նախկին պատգամավորի՝ դեկտեմբերին ընտրությանը պատրաստ է միան Փաշինյանը, անգամ նրա թիմը պատրաստ չէ։

Մանրամասները դիտեք Ստեփան Մարգարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան