Ըստ ԱՄՆ-ի՝ Կիևի անօդաչուների հարձակման հետևանքով 20 ռուսական ինքնաթիռ է վնասվել

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները գնահատում է, որ Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարձակումը շաբաթավերջին հարվածել է մինչև 20 ռուսական ռազմական ինքնաթիռի՝ ոչնչացնելով դրանցից մոտ 10-ը։ Այս մասին Reuters-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։

Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտոնյաները հարձակումը բնութագրել են որպես չափազանց նշանակալի, նրանից մեկը նշել է, որ այն կարող է ստիպել Մոսկվային շատ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ ավելի քան երեք տարի տևած պատերազմը դադարեցնելու համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Մոսկվան ստիպված կլինի արձագանքել հարձակմանը: Թրամփը հայտնել է, որ դա «լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության»։

Ուկրաինան պնդում է, որ «Սարդոստայն» գործողության շրջանակում թիրախավորել է Ռուսաստանի չորս ավիաբազաներ՝ օգտագործելով թիրախներին մոտ գտնվող կոնտեյներներից արձակված 117 անօդաչու թռչող սարքեր։

Երկու ամերիկացի պաշտոնյաներ, որոնք խոսել նե անանունության պայմանով, գնահատել են, որ ուկրաինական հարվածների արդյունքում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է մոտ 10 և խոցվել մինչև 20 ռազմական ինքնաթիռ։ Այս գնահատականը շատ ավելի պակաս է, քան այն, որը Զելենսկին չորեքշաբթի ներկայացրել էր լրագրողներին։ Նա ասել էր, որ խոցված 41 ռուսական ինքնաթիռների կեսը չափազանց վնասված է վերանորոգման համար։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ռուսական ինքնաթիռները վնասվել են, բայց չեն ոչնչացվել։

«Տեխնիկան, ինչպես հայտարարել են նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, չի ոչնչացվել, այլ վնասվել է։ Դրանք կվերականգնվեն»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռյաբկովը։

Նա նաև անհիմն է անվանել Ուկրաինայի հայտարարությունները հարձակման արդյունքների մասին։

«Նույնիսկ մոտ նման բան չկա։ Մենք պետք է հետևենք Պաշտպանության նախարարության ալիքներով տարածվող տվյալներին և տեղեկատվությանը», – հավելել է ՌԴ ԱԳ  փոխնախարարը։

Հավելենք, որ նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հրապարակել էր «Սարդոստայն» գործողության տեսանյութը, որի ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին ՌԴ ռազմավարական ավիացիոն բազաների վրա։Ըստ հաղորդագրության ՝  ռուսական  ինքնաթիռների ընդհանուր կորուստները կազմել են 41 միավոր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի