ԵՄ-ն չի կարողացել համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ հակառուսական պատժամիջոցների շրջանցման դեմ համատեղ պայքարի հարցում

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Եվրամիությունը չի կարողացել Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ պայմանավորվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման վերահսկողության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում են գերմանական ARD հանրային հեռարձակողը և Süddeutsche Zeitung պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գաղտնի զեկույցը ԵՄ արտաքին գործերի խորհրդի հանդիպման վերաբերյալ, որը տեղի է ունեցել մայիսի 20-ին Բրյուսելում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԶԼՄ-ների համար փակ հանդիպմանը ԵՄ երկրների ԱԳ նախարարները քննարկել են հետագա պատժամիջոցների հնարավորությունները, ձեռքբերումներն ու թերությունները։ Դրան մասնակցել են ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանն ու ԵՄ հետախուզության և իրավիճակների կենտրոնի (EU INTCEN) ղեկավար Դանիել Մարկիչը։ Միաժամանակ, Օ՛Սալիվանը հայտնել է, որ «պատժամիջոցներից խուսափելու հարցերով ամերիկյան կողմի հետ հաղորդակցության բոլոր ուղիներն ընդհատվել են»։

Փաստաթղթում եզրակացություն է արվում, որ ԵՄ-ն այլևս չի կարող հույսը դնել Վաշինգտոնի աջակցության վրա պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարում, և որ G7-ի երկրների համագործակցությունն այս հարցում նույնպես «կորցրել է իր թափը»։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն այլևս չեն համագործակցում այս ուղղությամբ, և այժմ պարզ չէ, թե ապագայում ինչպես կհամաձայնեցվեն Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները։

Միաժամանակ, Օ՛Սալիվանը և Մարկիչը նշել են, որ պատժամիջոցները զգալի ազդեցություն ունեն Ռուսաստանի տնտեսության վրա։ Այդ տվյալների համաձայն՝ ԵՄ-ն զգալի առաջընթաց է գրանցել երրորդ երկրների, մասնավորապես, Հայաստանի, Սերբիայի, Ուզբեկստանի և Հնդկաստանի միջոցով ռազմական նշանակության ապրանքների արտահանման կանխարգելման գործում։ Դեռևս խնդիրներ կան Ռուսաստանի Դաշնություն արտահանման հոսքերի վերահսկման հարցում Ղազախստանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի միջոցով։

Միաժամանակ, «պատժամիջոցների շրջանցման դեպքերի մոտ 80 տոկոսը» բաժին է ընկնում Չինաստանին՝ ներառյալ Հոնկոնգը, սակայն Պեկինի իշխանությունները շարունակում են հերքել դա, ասել է Օ՛Սալիվանը։ Նա նաև նշել է, որ այդ խախտումները վերաբերում են ԵՄ ընկերություններին, ինչը թուլացնում է Եվրահանձնաժողովի դիրքերը երրորդ երկրների հետ բանակցություններում։

Բացի այդ, Բրյուսելում կայացած հանդիպմանը նշվել են որոշակի հաջողություններ ռուսական «ստվերային» նավատորմի դեմ պատժամիջոցների հարցում, որի օգնությամբ ՌԴ-ն նավթ է արտահանում՝ շրջանցելով պատժամիջոցները։ Օ՛Սալիվանն ասել է, որ ԵՄ-ի խնդրանքով մի քանի երկրներ, որոնցում գրանցված են եղել ռուսական լցանավերը, դրանք զրկել են իրենց դրոշներից։ Նա կոչ է արել ԵՄ երկրներին վճռական գործողություններ ձեռնարկել ամբողջ «ստվերային» նավատորմի դեմ և քննարկել Թուրքիայի, Հնդկաստանի և Մալայզիայի նավահանգիստների դեմ միջոցառումների հնարավորությունը, որոնք ամենից հաճախ են ընդունում ռուսական լցանավերը։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԵՄ հաջորդ պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինեն Ռուսաստանի էներգետիկ և բանկային ոլորտների դեմ։

«Միայն Հունգարիան է մերժել  այդ առաջարկը՝ ևս մեկ անգամ ցուցադրելով փոխզիջման գնալու պատրաստակամության բացակայությունը»,- ասվում է գերմանական գերատեսչության զեկույցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ խորհուրդը հաստատել էր ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի