ԵՄ խորհուրդը հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Բրիտանիան ևս հայտարարել է նոր պատժամիջոցների մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը թիրախավորում է մոտ 200 ստվերային նավատորմի նավ։ Նոր միջոցառումները նաև անդրադառնում են հիբրիդային սպառնալիքներին և մարդու իրավունքներին։ Որքան երկար է Ռուսաստանը պատերազմ վարում, այնքան կոշտ կլինի մեր պատասխանը»,- գրել է Կալլասը X-ի իր միկրոբլոգում։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս փաթեթի շրջանակում Ռուսաստանի ստվերային նավատորմի ևս մոտ 200 լցանավ կհայտնվի պատժամիջոցների տակ։ Սահմանափակող միջոցառումները կվերաբերեն պատժամիջոցներից խուսափող շուրջ 30 ընկերությունների, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 75 անձանց և ընկերությունների։

Պատժամիջոցների 16-րդ փաթեթն ընդունվել է 2025 թվականի փետրվարին։ Դրանում ներառվել է 48 հոգի, այդ թվում՝ հեռուստահաղորդավարուհի և մեդիա մենեջեր Թինա Կանդելակիի ամուսինը՝ Վասիլի Բրովկոն, հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան, մեդիա մենեջեր Քրիստինա Պոտուպչիկը, կատակերգու Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև քաղաքագետ և լրագրող Ռուսլան Օստաշկոն։

Պատժամիջոցները տարածվել էին նաև «ստվերային նավատորմի» 74 նավերի, 13 բանկի, ռուսական բանակին օգնող 53 ընկերության, ինչպես նաև ռուսական ութ քարոզչական լրատվամիջոցների վրա, այդ թվում՝ «Կրասնայա Զվեզդա»-ի և «Lenta.ru»-ի վրա։

Մեծ Բրիտանիան ևս հավանություն է տվել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին։ Բրիտանական կառավարությունը հրապարակել է հայտարարություն և թարմացրել պատժամիջոցների ցանկը։

«Վերջին պատժամիջոցները թիրախավորում են Ռուսաստանի ռազմական մեքենան, էներգիակիրների արտահանումը և տեղեկատվական պատերազմին սատարող կազմակերպությունները, ինչպես նաև ֆինանսական հաստատությունները, որոնք օգնում են ֆինանսավորել Պուտինի կողմից Ուկրաինա ներխուժումը»,- հայտարարել է կառավարությունը։

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ևս 14 անձի նկատմամբ, որոնց անվանում է «Սոցիալական ինժեներիայի գործակալության» անդամներ, որն արևմտյան երկրները համարում են Ուկրաինայի և այլ ժողովրդավարական երկրների քաղաքական գործընթացներին Ռուսաստանի միջամտության հիմնական գործիքներից մեկը։ Ֆինանսական հաստատություններից բրիտանական պատժամիջոցների տակ են հայտնվել 46 ընկերություն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի արժութային բորսան և «Ավանդների ապահովագրության գործակալություն» պետական ​​կորպորացիան։

Մեծ Բրիտանիայի կողմից ստվերային նավատորմի դեմ կիրառվող պատժամիջոցները վերաբերում են 18 նավի, ինչպես նաև Բրիտանիայի քաղաքացի Ջոն Մայքլ Օրմերոդին, որը, ըստ լուրերի, նավեր է ձեռք բերել ռուսական նավթ տեղափոխելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի