ԵՄ-ն 5,5 մլն եվրո կհատկացնի «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանին

Լուրեր

07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ դաշինքի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են 5.5 միլիոն եվրո հատկացնել «Ազատություն» ռադիոկայանին։ Այս մասին փոխանցում է Euronews-ը։

Կալասի խոսքով՝ կարճաժամկետ արտակարգ ֆինանսավորումը անվտանգության համակարգ է անկախ լրագրության համար:

Կալասն ասել է, որ ԵՄ-ն չի կարողանա լրացնել կազմակերպության ֆինանսավորման դեֆիցիտը ամբողջ աշխարհում, սակայն այն կարող է օգնել հեռարձակողին «աշխատել և գործել այն երկրներում, որոնք գտնվում են ԵՄ հարևանությամբ և որոնք մեծապես կախված են դրսից եկող նորություններից»:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել յոթ պետական ​​գերատեսչությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) գործունեությունը դադարեցնելու մասին։ Այն պատասխանատու է արտասահմանյան հեռարձակման համար և, ի թիվս այլնի, վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը: Դրան հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դրամաշնորհային ֆինանսավորումը դադարեցնելու մասին ծանուցումը: USAGM-ն իր կայքում հրապարակել է հայտարարություն՝ բացատրելով, որ ընդունված որոշումները, Թրամփի վարչակազմի տեսանկյունից, անարդյունավետ են հարկատուների միջոցները ծախսելու հարցում: Այս որոշումից հետո ԵՄ մի քանի երկրների ներկայացուցիչներ հանդես են եկել առաջարկով՝ աջակցել մեդիա կորպորացիային՝ ամբողջությամբ կամ մասնակի իրենց վրա վերցնելով դրա ֆինանսավորումը։

«Ազատություն» ռադիոկայանը մարտի 18-ին հայց էր ներկայացրել ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության դեմ։ USAGM-ը համաձայնել էր տրամադրել «Ազատություն» ռադիոկայանի՝ Կոնգրեսի դրամաշնորհի մի մասը մինչ դատարանը քննում է գործը։