USAGM-ը համաձայնել է տրամադրել «Ազատություն» ռադիոկայանի՝ Կոնգրեսի դրամաշնորհի մի մասը, մինչ դատարանը քննում է գործը 

Լուրեր

25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Բոլորը

ԱՄՆ Գլոբալ մեդիաների գործակալությունը (USAGM) համաձայնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տրամադրել Կոնգրեսի կողմից հատկացված միջոցների մի մասը: Այս մասին հայտնի է դարձել մարտի 24-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի՝ գործակալության ղեկավարության դեմ հայցի վերաբերյալ նախատեսված դատական ​​նիստի նախօրեին։ Հայցը բխում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու USAGM-ի փորձի հետ, գրում է Current time-ը։

Սա նշանակում է, որ «Ազատություն» ռադիոկայանը կստանա 7,46 միլիոն դոլար․ գումար, որն ընդգրկում է մարտի 1-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածը։

«Գործակալությունը ձեռնարկել է անհապաղ վարչական քայլեր՝ վճարումը սկսելու համար»,- ասվում է USAGM-ի հայցադիմումում ներկայացված նամակում: Նշվում է, որ միջոցները պետք է փոխանցվեն մինչև մարտի 26-ը, իսկ «Ազատություն» ռադիոկայանը դրանք կստանա մինչև ամսվա վերջ։

Մարտի 24-ին կայացած դատական ​​նիստում ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Էբիգեյլ Սթոութը, ելույթ ունենալով USAGM-ի անունից, ասել է, որ գործակալության դրամաշնորհային համաձայնագիրը «Ազատություն» ռադիոկայանի հետ, Միջազգային հեռարձակման մասին օրենքի համաձայն, թույլ է տալիս USAGM-ին դադարեցնել ֆինանսավորումը, եթե մեդիա կորպորացիան չի կատարում համաձայնագրի պայմանները:

«Ազատություն» ռադիոկայանի փաստաբան Դեյվիդ Զիոնթսն  ասել է, որ «իմաստ չէր լինի», եթե Կոնգրեսը հաստատեր ֆինանսավորումը հենց այնպես, որ «գործակալությունները կարողանան անել այն, ինչ ուզում են»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը շարունակում է պահանջել 2025 թվականի բյուջետային տարվա համար նախատեսված դրամաշնորհի վճարումը, որը նախատեսված է մինչև  2025 թվականի սեպտեմբերի 30-ը։ Մեդիա կորպորացիան նաև միջնորդություն է ներկայացրել՝ ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ նախնական արգելանքի դեմ։ Սպասվում է, որ դատավոր Ռոյս Լամբերթն այս հարցի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը մարտի 18-ին հայց էր ներկայացրել ԱՄՆ Գլոբալ լարտվամիջոցների գործակալության դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի