Թրամփի բանագնացներ Ուիթկոֆն ու Քելլոգը մեկնում են Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասնակցելու․ ԱՄՆ նախագահի այցի հարցը բաց է մնում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆն ու Քիթ Քելլոգը մայիսի 15-ին կմեկնեն Ստամբուլ  ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմնավարտելու ը։ Այս մասին Reuters-ին հայտնել է ծրագրերին ծանոթ երեք աղբյուր։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։

CNN-ն էլ, ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրներին վկայակոչելով, գրում է, որ Քելլոգը և Ուիթքոֆը պլանավորում են մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք հնարավոր բանակցություններին, սակայն հանդես են գալու  դիտորդի կարգավիճակում։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ստամբուլ կատարելիք այցի հարցը մնում է բաց։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դա կախված է այն հանգամանքից՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի բանակցություններին։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ կարող է մեկնել Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին, հնարավոր է, տեղի ունենա  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ հինգշաբթի՝ մայիսի 15-ին։Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ  այսօր հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ստամբուլում հնարավոր բանակցությունների ժամանակ խոսել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլը դեռևս չի հրապարակել պատվիրակության կազմը, սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դա տեղի կունենա, «երբ նախագահն անհրաժեշտ համարի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի