Կհայտնենք, երբ նախագահը անհրաժեշտ համարի․ Պեսկովը՝ Ստամբուլի հանդիպմանը ՌԴ պատվիրակության կազմի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին, սակայն դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն առայժմ չի տալիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտեֆաքսը։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք 2022 թվականի համաձայնագրերը հիմք կհանդիսանան նոր բանակցությունների համար, և ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Վլադիմիր Պուտինի հետ անձամբ հանդիպելու մտադրությանը, Կրեմլի խոսնակը պատասխանել է․ «Այստեղ մենք պետք է ելնենք նրանից, ինչ ասվել է նախագահի՝ մայիսի 9-ի տոնակատարությունից հետո արված գիշերային հայտարարության մեջ։ Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել հինգշաբթի նախատեսված բանակցություններին։ Առայժմ մենք չենք մեկնաբանելու որևէ այլ բան»։

Նրա խոսքով՝ Կրեմլը Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմը կհայտնի, երբ երկրի նախագահը անհրաժեշտ համարի։

Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ հնարավոր բանակցություններին Պուտինը չի մեկնելու, ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովըը։ Սպասվում է, որ պատվիրակության կազմում լինելու է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ստամբուլում հնարավոր բանակցությունների ժամանակ խոսել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները մայիսի 10-ին կոչ էին արել Ռուսաստանին դադարեցնել կրակը առնվազն 30 օրով՝ սկսած մայիսի 12-ից: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ Ուկրաինան մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսի։ Ուկրաինան ու եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանը նախ դադարեցնի կրակը, մինչդեռ ռուս պաշտոնյաներն առաջարկում են նախ բանակցություններ անցկացնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել էր, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի ՌԴ-ի հետ հանդիպման՝ Պուտինի առաջարկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել էր, որ մայիսի 15-ին անձամբ է սպասելու Պուտինին Ստամբուլում և ակնկալում է մայիսի 12-ից լիակատար հրադադար սկսել։ Axios-ն էլ գրել էր, որ Զելենսկին կմեկնի Ստամբուլ՝ բանակցությունների, նույնիսկ եթե Պուտինը հրաժարվի մայիսի 12-ին դադարեցնել կրակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի