ԱՄՆ վարչակազմն անտեսում է Թբիլիսիին․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Դոնալդ Թրամփին ու Ջեյ Դի Վենսին

Լուրեր

26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Դրանում Վրաստանի վարչապետը նշում է, որ մի քանի շաբաթ առաջ ինքը հասցեատերերին գրել է վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին։ Այդ նամակին նախորդել են վրացական կողմից հրապարակային հայտարարություններ, սակայն մինչ օրս նամակին կամ հրապարակային հայտարարություններին որևէ արձագանք չի եղել, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

«Այս լռությունը զարմացնում է վրաց ժողովրդին և կառավարությանը մի քանի պատճառներով»,- գրել է նա՝ նշելով, որ, առաջին հերթին, Վրաստանը տարիներ շարունակ եղել է Միացյալ Նահանգների ամենահուսալի գործընկերը տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։

Կոբախիձեն ընդգծել է՝ Վրաստանն աջակցում էր Միացյալ Նահանգներին ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ Վրաստանն ուներ մեկ շնչի հաշվով ամենամեծ զորքերի թիվը։

Նշվում է, թե միջազգային վարկանիշների համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության, դատական ​​համակարգի անկախության, պետական ​​ինստիտուտների ամրության, կոռուպցիայի ցածր մակարդակի և այլ չափանիշների առումով։

«Հաշվի առնելով այս ամենը և այն փաստը, որ դուք ակտիվորեն երկխոսության և հաղորդակցության մեջ եք մի շարք նույնիսկ բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար պետությունների հետ, Վրաստանի վերաբերյալ ձեր լռությունը մեզ համար որևէ տրամաբանական բացատրություն չունի»,- գրել է Կոբախիձեն։

Նա հավելել է՝ ԱՄՆ կառավարության և Թրամփի վարչակազմի հանրային հռետորաբանությանը և իրենց հայացքների արժեքների և գաղափարախոսության լիակատար համընկնումն ուշադրություն է գրավում։

«Մենք տարիներ շարունակ բացահայտ խոսել ենք «Խորը պետության» (Deep state), USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կազմակերպությունների հանցավոր գործունեության մասին, նախքան դուք նույնական հայտարարություններ արեցիք։ Մենք ունենք բացարձակապես նույնական գնահատականներ Ուկրաինայում պատերազմի, գենդերային, ԼԳԲՏ քարոզչության և շատ այլ հարցերի վերաբերյալ։ Նման արժեքային և գաղափարախոսական մերձեցման ֆոնին վրաց ժողովուրդը սկզբում սպասում էր, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ձեր վարչակազմը կցուցաբերի հատուկ հետաքրքրություն։ Դուք նման հետաքրքրություն եք ցուցաբերել Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ, որտեղ ոչ ժողովրդավարական գործողություններ են իրականացվել եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ։ Սակայն, ի զարմանս վրաց ժողովրդի և մեզ, դուք դեռևս նման ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ», – ասվում է նամակում։

Կոբախիձեն անհասկանալի է համարում, իր բնորոշմամբ, «Բայդենի վարչակազմի կողմից ծրագրված և USAID-ի կողմից ֆինանսավորվող հեղափոխության փորձը և բռնությունը» արդյունավետորեն կանխած վրացական կառավարության պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները։ Ըստ նրա՝ Կոնգրեսի կողմից ընդունված «MEGOBARI ակտը» թշնամական օրենք է վրաց ժողովրդի և նրա կառավարության նկատմամբ։

«Ինչպես արդեն նշվեց՝ չնայած այն հանգամանքին, որ հարցերն ավելանում են, մենք շարունակում ենք լավատես մնալ և հույս ունենք, որ ձեր դիմադրությունը «խուլերի պետությանը» անկեղծ է և կավարտվի «Խորը պետության» պարտությամբ։ Վրաստանի կառավարությունը համբերատար սպասում է այդ պահին, որը պետք է ծառայի որպես վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման հիմք»,- ասվում է բաց նամակում։

Հավելենք, որ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացան 2024 թվականին, այն բանից հետո, երբ Թբիլիսին  ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Կոբախիձեի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի գործընթացը սառեցնելու մասին նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է երկրի  հետ ռազմավարական գործընկերությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի