Վահրամ Բաղդասարյանը կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
Բոլորը

Երևանի ավագանու վերջին ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցության անհաջողությունից հետո կուսակցությունից անդամների արտահոսք չկա։

«Արտահոսքի մասին խոսակցությունները ոչ թե փաստի արձանագրում են, այլ ոմանց բուռն ցանկությունն են»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը։

Ավագանու ընտրություններում կուսակցության ձախողումը պարոն Սեյրանյանը բացատրում է նրանով, որ իշխանության կուսակցության թեման այդ ընտրություններում ոչ թե Երևանի խնդիրներն էին, այլ՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունները։

«Հանրության մի ստվար զանգված տեսավ, որ ընտրությունները Երևանի ավագանուն չեն վերաբերվում և ընդհանրապես չմասնակցեց, մասնակցողների ճնշող մեծամասնությունն էլ հասկացավ, որ ինքը ոչ թե ավագանի ա ընտրում, այլ խորհրդարանի արտահերթ ընտրություններ պիտի պահանջի։ Եթե դա հայտարարվեր, ապա մենք էլ կմասնակցեինք էդ ընտրություններին նույն պահանջով, վերահաստատելով մեր պահանջը, որովհետև Դաշնակցությունն էլ էր կողմ խորհրդարանական արտահերթ ընտրություններին»,- վստահեցնում է դաշնակցական պատգամավորը։

Համենայնդեպ, ըստ Սպարտակ Սեյրանյանի, ավագանու ընտրությունների արդյունքները ցույց չէին տալիս կուսակցության իրական վարկանիշը։ Սակայն փաստ է, որ այդ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն էլ վարկանիշի կորուստ արձանագրեցին։

«Հեղափոխական իրավիճակ է, հանրության գերակտիվացման մի իրավիճակ է, որի ժամանակ քաղաքական ծրագրերն ու գաղափարները չի, որ հաճախ մրցակցում են, այլ ավելի շատ մրցակցում է լոզունգն ու այդ պահին ձևակերպված ցանկությունը»,- բացատրում է պարոն Սեյրանյանը։

Խորհրդարանի սպասվող ընտրություններում Դաշնակցության հավաքելիք տոկոսների մասին Սպարտակ Սեյրանյանը ոչինչ չի ասի, նա համենայնդեպս չի պատրաստվում հանուն մի քանի հազար ավել քվեի փոխել իր գնահատականներն ու մոտեցումները։ Նրա տպավորությամբ, միայն սև ու սպիտակով առաջնորդվող Հայաստանում կա հասարակական դալտոնիզմ:

«Ես կփոխեի հետևյալը՝ հանրությանը կվերադարձնեի գույներ ու երանգներ տեսնելու կարողություն և չէի փորձի ընտրությունների գնալ հասարակական դալտոնիզմի պարագայում»,- իր տարբերակն է առաջարկում պատգամավորը։

Հանրապետականը պատրաստ է այն փաստին, որ խորհրդարանի ընտրություններից հետո դառնա արտախորհրդարանական քաղաքական ուժ։ Կուսակցությունը պատրաստ է նույնիսկ քաղաքական մեկուսացմանը:

«Կարող է ընդհատակ անցնել, կարող է պաուզա լինել, կարող ա արտախորհրդարանական լինել»,-ՀՀԿ-ի ապագայի ուղիներն է թվարկում պարոն Բաղդասարյանը։

Այնուամենայնիվ, ըստ խմբակցության ղեկավարի, Հանրապետականը չի կործանվի որպես քաղաքական ուժ։ Դանդաղել է նույնիսկ կուսակցությունից դուրս եկողների քանակը․ «Պետք է ասեմ, որ եղել են նաև անդամագրումներ քիչ քանակությամբ»։

Ի դեպ, պարոն Բաղդասարյանը տեղյակ էր, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ վարչապետի հանդիպման առաջարկություն առայժմ չի եղել, թեպետ վատ չէր լինի։

«Ինձ թվում է՝ էդ հանդիպումները բացի օգուտից որևէ վնաս չեն կարող բերել»,- ենթադրում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նա նկատեց, որ Հայաստանում պետք է ձևավորվի առաջնորդների միմյանց հետ հանդիպելու ավանդույթ, նրանք իրենց փորձը պետք է փոխանցեն վարչապետին, որպեսզի վերջինս քիչ սխալվի։

Մհեր Արշակյան