Մոսկվայից հայտնում են՝ Ադրբեջանի պատգամավորի մուտքը ՌԴ արգելվել է «հակառուսական և ռուսատյաց» հայտարարությունների համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան՝ բազմիցս նրա կողմից արված հակառուսական և ռուսատյաց հայտարարությունների պատճառով։ Այս մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ  աղբյուրը։

Նրա տվյալներով՝ պատգամավորին արգելվում է մուտք գործել Ռուսաստան՝ համաձայն «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների։

«Հիմնավորումը Միլլի մեջլիսի պատգամավորի կողմից բազմիցս արված հակառուսական և ռուսատյացբ հայտարարություններն են»,- նշել է աղբյուրը։

Նա ասել է, որ Ռուսաստանը բարեկամ երկրների հետ հարաբերություններում «կանգառի ցուցակների» պրակտիկայի կողմնակից չէ։

«Ինչպես հայտնի է՝ նախկինում Ադրբեջան մուտք գործելու արգելք էր սահմանվել մի շարք ռուս օրենսդիրների համար։ Վերջին նման դեպքը վերաբերում է Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին»,- հիշեցրել է աղբյուրը՝ նշելով, որ Մոսկվան կարծում է՝ ճիշտ է նման հարցերը լուծել դիվանագիտական ​​ուղիներով, այլ ոչ թե լրատվամիջոցներում բողոքներ հայտնելով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բադամովի դեմ ձեռնարկված միջոցառումները կրում են «անձնական բնույթ» և չեն ազդում «ռուսական կողմի անփոփոխ հանձնառության վրա՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով զարգացնելու հարցում»։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանցի պատգամավորը ձերբակալվել էր Մոսկվայի օդանավայականում և նրա մուտքը ՌԴ արգելվել էր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարել էր, որ ռուսական կողմի այդ որոշումը համարում է անբարյացակամ քայլ և սպասում է Ռուսաստանից պարզաբանումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի