Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում համաձայնության հասնելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններին, հայտարարել է, որ դիվանագիտությունը, փոխադարձ հարգանքը և շահերը համաձայնության հասնելու միակ ճանապարհն են, գրում է Mehr-ը։

«Նեթանյահուի կողմից Գազայում իրականացված ցեղասպանությանը մահացու աջակցությունը և Նեթանյահուի անունից Եմենում պատերազմ սկսելը ոչ մի բանի չեն հանգեցրել ամերիկյան ժողովրդի համար»,- նշել է Արաղչին X-ում գրառմամբ՝  Պակիստան և Հնդկաստան կատարած իր այցի առաջին օրը։

Նա նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «անամոթաբար փորձում է թելադրել, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել նախագահ Թրամփն Իրանի հետ հարաբերություններում, աշխարհը նաև իմացել է, թե ինչպես է Նեթանյահուն ուղղակիորեն միջամտում ԱՄՆ կառավարության գործերին, որպեսզի այն ներքաշի տարածաշրջանում ևս մեկ աղետի մեջ»։

«Նեթանյահուն խաբել է ձախողված Բայդենի թիմին՝ ստիպելով նրանց հանձնել հարկատուների աննախադեպ՝ 23 միլիարդ դոլար։ Դա Իրանի դեմ ցանկացած սխալի արժեքի մի փոքր մասն է»,- գրել է Արաղչին։

Իրանն ու ԱՄՆ-ը վերջերս Օմանի միջնորդությամբ անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։ Շաբաթ օրը նախատեսված չորրորդ փուլը հետաձգվել էր օմանցի միջնորդների կողմից՝ լոգիստիկ պատճառներով։

Թեհրանը մշտապես պնդել է, որ երկրի ուրանը հարստացնելու իրավունքը բանակցելի չէ, և որ իր խաղաղ միջուկային ծրագիրն ու հարստացման կարողությունները կարմիր գիծ են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ավելի վաղ սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել իրանական նավթի գնորդների նկատմամբ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի