Թրամփը սպառնում է պատժամիջոցներ կիրառել իրանական նավթի գնորդների նկատմամբ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգումից հետո

Լուրեր

19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել իրանական նավթ գնող յուրաքանչյուրի նկատմամբ՝ նախազգուշացում, որը հնչել է Թեհրանի արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ նախատեսված բանակցությունների հետաձգումից հետո, գրում է AP-ն։

«Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է դադարեցվեն ՀԻՄԱ»,- սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով, որ որևէ երկիր կամ անձ, որը կգնի այդ արտադրանքը Իրանից, չի կարողանա գործարքներ կնքել Միացյալ Նահանգների հետ «որևէ ձևով»։

Այս հայտարարությունը վտանգում է Չինաստանի՝ Իրանի առաջատար հաճախորդի հետ լարվածության հետագա սրումը այն ժամանակ, երբ հարաբերությունները խիստ լարված են ԱՄՆ նախագահի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Լցանավերի հետևման տվյալների հիման վրա ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչությունը անցյալ տարվա հոկտեմբերին հրապարակված զեկույցում եզրակացրել է, որ «Չինաստանը 2023 թվականին իրացրել է Իրանի հում նավթի և կոնդենսատի արտահանման գրեթե 90%-ը»։ Թրամփը 145% մաքսատուրք է սահմանել Չինաստանի նկատմամբ՝ դաշնային եկամուտները մեծացնելու և համաշխարհային առևտուրը վերականգնելու համար։

Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքը հնչում է այն բանից հետո, երբ Օմանը հայտարարել է, որ առաջիկա շաբաթավերջին նախատեսված միջուկային բանակցությունները հետաձգվել են:

«Լոգիստիկ պատճառներով մենք հետաձգում ենք ԱՄՆ-Իրան հանդիպումը, որը նախատեսված էր մայիսի 3-ին՝ շաբաթ օրը»,- X-ում գրել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին՝ նշելով, որ նոր ամսաթիվը կհայտարարվի փոխադարձ համաձայնության գալուց հետո։

Ալ-Բուսաիդին, որը մինչ օրս միջնորդել է բանակցությունները երեք փուլով, մանրամասներ չի հայտնել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ որպես հետաձգման պատճառ նշել է «լոգիստիկ և տեխնիկական հարցերը»։

«Իրանի կողմից բանակցային լուծում ապահովելու վճռականության մեջ որևէ փոփոխություն չկա։ Մենք ավելի, քան երբևէ, վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում՝ երաշխավորելով պատժամիջոցների վերացումը և վստահություն ստեղծելով, որ Իրանի միջուկային ծրագիրը հավերժ կմնա խաղաղ՝ միաժամանակ ապահովելով, որ Իրանի իրավունքները լիովին հարգվեն»,- գրել է Արաղչին X-ում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը ստանձնել է նաև ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պարտականությունները, վերահաստատել է, որ եթե Իրանը ցանկանում է ատոմակայաններ կառուցել, ապա կարող է ներմուծել հարստացված ուրան։

«Իրանը պարզապես պետք է ասի՝ «Մենք համաձայն ենք այլևս չհարստացնել ուրանը»»,- Fox News-ի «Hannity» հաղորդման ժամանակ ասել է Ռուբիոն՝ բանակցությունների վերաբերյալ հավելելով. «Սա նրանց ունեցած լավագույն հնարավորությունն է»։

Միաժամանակ, բանակցություններին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Ամերիկան ​​«չի հաստատել իր մասնակցությունը» Հռոմում կայանալիք բանակցությունների չորրորդ փուլին: Այնուամենայնիվ, նա նշել է՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ բանակցությունները տեղի կունենան «մոտ ապագայում»:

Թրամփը բազմիցս սպառնացել է ավիահարվածներ հասցնել Իրանին, եթե համաձայնագիր չկնքվի։ Իրանի պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են զգուշացնում, որ կարող են միջուկային զենք մշակել՝ օգտագործելով իրենց ուրանի պաշարները, որոնք հարստացված են մինչև զենքի համար գրեթե անհրաժեշտ մակարդակ։

Միաժամանակ, ԱՄՆ-ը շարունակում է Operation Rough Rider ավիահարվածների գործողությունը, որոնք ուղղված են Եմենի հութի ապստամբներին, որոնց վաղուց աջակցում է Իրանը:

«Ուղերձ ԻՐԱՆԻՆ։ Մենք տեսնում ենք ձեր ՄԱՀԱՑՈՒ աջակցությունը հութիներին։ Մենք հստակ գիտենք, թե դուք ինչ եք անում։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի են ընդունակ ԱՄՆ զինված ուժերը, և ձեզ զգուշացրել են։ Դուք կվճարեք ՀԵՏԵՎԱՆՔԸ մեր ընտրած ժամանակ և մեր ընտրած տեղում»,- զգուշացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի