Բաքուն ՌԴ-ին է մեղադրում ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների դեմ կիբերհարձակումների համար

Լուրեր

08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
Բոլորը

Բաքուն Մոսկվային է մեղադրում այս տարվա փետրվարին ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների նկատմամբ իրականացված կիբերհարձակումների մեջ։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, հետաքննության արդյունքում թե՛ հարձակումն իրականացնելու համար օգտագործված տեխնիկական մեթոդները, թե՛ վարքագծի օրինաչափությունները պարզել են, որ հարձակումն իրականացրել է Ռուսաստանի հետ կապված APT29 («Cozy Bear») խումբը (այլ անվանումներ՝ Midnight Blizzard, Dukes): «Կիբերհարձակումներ Ադրբեջանի լրատվամիջոցների վրա» թեմայով հանրային քննարկումների ժամանակ այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը:

Նա նշել է, որ այս կազմակերպված խումբը հատկապես կարևոր կիբերգործողություններ է իրականացնում։

«APT29-ի կիբերլրտեսական գործունեությունը հիմնականում ուղղված է կառավարական կառույցների, օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների, ինչպես նաև քաղաքական, պաշտպանական, էներգետիկ, լրատվամիջոցների և այլ կարևորագույն ոլորտների դեմ։ Ինչ վերաբերում է աշխատանքի մեթոդներին, այն օգտագործում է կիբերմիջամտության բազմազան մեթոդներ և գործիքներ։ Դրանցից մեկը թիրախային համակարգերը նախապես թափանցելն է, այնտեղ հենարան հաստատելը և ճիշտ պահին գործողությունների անցնելը։ Հենց այս մեթոդն ու քաղաքական դրդապատճառներն են, որոնք տարբերում են նրանց մյուս կիբերհանցագործ խմբերից։ Այսպիսով, այս տարվա փետրվարի 20-ի հետաքննության համաձայն՝ APT29 անունով կիբերլրտեսական խումբն ամբողջությամբ տիրանում է սեփական համակարգերում գտնվող մեդիա ռեսուրսներին, որտեղ այն գաղտնի գործել է մոտ 2-3 տարի»,- ասել է Նամազովը։

Նա հավելել է, որ կիբերհոգեբանական վերլուծության արդյունքում պարզ է դարձել, թե որտեղից է գալիս հարձակման դրդապատճառը։

«Մոտիվն այն է, որ փետրվարի 3-ին փակվել է «Ռուսական տուն»-ը՝ ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը, որը գրանցված չէր որպես իրավաբանական անձ, և որի գործունեությունը դադարեցվել էր իրավական պահանջների լուրջ խախտումների պատճառով, ինչպես նաև «Russia Today»-ի (Sputnik) ներկայացուցչությունն Ադրբեջանում, որի լուծարման շուրջ բանակցություններ էին ընթանում։ Հենց այդ գործընթացների պատճառով է տեղի ունեցել կիբերմիջամտության  քաղաքականապես մոտիվացված միջադեպը»,- պնդել է ադրբեջանցի պատգամավորը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող Global Media Group-ին պատկանող բազմաթիվ լրատվամիջոցների կայքերը, այդ թվում՝ «Report.Az»-ը, «Oxu.Az»-ը, «Media.Az»-ը, «Baku.ws»-ը, «Caliber.Az»-ը և «Baku TV»-ն, հաքերային հարձակման էին ենթարկվել, ինչի հետևանքով դրանց աշխատանքը խափանվել էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի