ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Տնտեսություն
30.04.2025 | 10:59Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացնելու է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Բացի այս, քննարկվելու է նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։