Որքան հաճախ են վթարվում շտապօգնության մեքենաները․ 10 տարվա վիճակագրությունը՝ թվերով

Լուրեր

24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
Բոլորը

Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ-ում շտապօգնության մեքենաների մասնակցությամբ 116 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել:  Դեպքից 53-ը տեղի է ունեցել Երևանում, 63-ը՝ մարզերում: Տվյալները Factor.am-ին փոխանցել են ՆԳՆ-ից։

Պատահարների հետևանքով մահացել է երկու անձ:

Առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականին Գեղարքունիքի մարզում, մահացել է շտապ օգնության մեքենային բախված մեքենայի վարորդը:

Մահվան ելքով երկրորդ դեպքն արձանագրվել է այս տարվա ապրիլին: Շտապօգնության ավտոմեքենան Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բժշկուհին մահացել է։ 

 

2014 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. ապրիլի 9-ը ներառյալ ՀՀ տարածքում շտապօգնության մեքենաների մասնակցությամբ արձանագրված ՃՏՊ-ների դեպքերն արտացոլված են գրաֆիկներում:


2014-ի ընթացքում արձանագրված 3 ՃՏՊ-ները տեղի են ունեցել Երևանում:

2015-ին անձանագրվել է 7 ՃՏՊ, որից 5-ը՝ Երևանում, 2-ը՝ մարզերում:

2016-ի ընթացքում անձանագրվել է 11 ՃՏՊ, որից 6-ը՝ Երևանում, իսկ 5-ը՝ մարզերում:

2017 թվականի ընթացքում անձանագրված 4 ՃՏՊ-ներից 3-ը տեղի է ունեցել Երևանում, իսկ 1-ը՝ մարզում:

2018-ին անձանագրված 5 ՃՏՊ-ներից 2-ը տեղի է ունեցել Երևանում, իսկ 3-ը՝ մարզերում:

2018-ի համեմատ 2019-ին անձանագրվել է գրեթե երեք անգամ ավելի շատ ՃՏՊ․ ընդհանուր 14 դեպք, որից 9-ը՝ Երևանում, իսկ 5-ը՝ մարզերում:

2020 թվականին արձանագրվել է շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ 19 ՃՏՊ:

2021-ի ընթացքում անձանագրված 12 ՃՏՊ-ից 3-ը տեղի է ունեցել Երևանում, իսկ 9-ը՝ մարզերում:

2022-ին անձանագրվել է 16 ՃՏՊ, որից 6-ը՝ Երևանում, իսկ 10-ը՝ մարզերում:

2023 թվականին շտապօգնության մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ների ընդհանուր թիվը կիսով չափ նվազել է 2022-ի ցուցանիշի համեմատ. այդ տարի արձանագրվել է 8 վթար:

2024-ի ընթացքում անձանագրվել է 10 ՃՏՊ, որից 3-ը՝ Երևանում, իսկ 7-ը՝ մարզերում: Այս տարվա մինչև ապրիլի 9-ը ներառյալ արդեն 7 ՃՏՊ է արձանագրվել, որից 2-ը Երևանում, 5-ը՝ մարզերում:

 

Անի Թամրազյան