«Վարորդը քնել է ղեկին, բժիշկն ամրակապված չի եղել»․ վարկածներ՝ շտապօգնության մեքենայի վթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Շտապօգնության մեքենայի ողբերգական պատահարը տեղի է ունեցել մետրոյի «Գործարանային» կայարանի հարևանությամբ՝ Թամանցիների փողոցում։ Բժշկի կյանքը փրկել չի հաջողվել, բուժքրոջ վիճակը կայուն ծանր է։ Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը առավոտյան Factor TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, ղեկին քնել է։

Դեպքից հետո Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ բժիշկն ամրակապված չի եղել և ծանր վնասվածքներ ստանալու հավանական պատճառներից մեկը դա է։ Թեմային  անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր, առողջապահաության նախարարության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Չնայած ամրակապվելու հորդորներին՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածը թույլատրվում է բնակավայրերում օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին գոտիներով չամրակապվել։ 

Վարորդի ընկեր ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանի խոսքով՝ որքան էլ կարևոր է շտապօգնության արագ արձագանքը, նման բացառությունը մտահոգիչ է։ Անդրադառնալով վարորդի՝ ղեկին քնելու վարկածին՝ Քեյանը նկատում է՝ վարորդները հաճախ աշխատում են սահմանված 8 ժամյա աշխատանքային գրաֆիկից ավելի, ինչը բերում է սթրեսային իրավիճակների ու կարող է վտանգավոր լինել: 

Շտապօգնության մեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ վարույթը նախաձեռնվել է ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։ կատարվում  է նախաքննությունը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան