Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավարտել է կարիերան Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Այդ մասին 41-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում։
Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես էր գալիս 2003 թվականից, անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ: Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ:
Պորտուգալիայի հավաքականի կազմում հարձակվողը 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի հաղթողի կոչումը (2018/19, 2024/25)։
Ավելի վաղ Ռոնալդուն 30 օրով հեռացվել էր Պորտուգալիայի հավաքականից: Նա պատժվել էր ազգային թիմի ճամբարը լքելու համար: Դանիացիների դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Պորտուգալիայի հավաքականից՝ իմանալով, որ չի լինելու մեկնարկային կազմում:
Դավիթ Եղիազարյան

