Նեթանյահուն Ադրբեջան կայցելի մայիսին․ հայտնի է քննարկման օրակարգը

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի առաջին կեսին կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ The Times of Israel-ին հայտնել են երկու աղբյուրներ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները քննարկելու են Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայի հարցով բանակցությունները, որոնք անցկացվել են Ադրբեջանի միջնորդությամբ։ Կողմերը քննարկելու են նաև Ադրբեջանի՝ Աբրահամի համաձայնագրերի շրջանակին պաշտոնապես միանալու ծրագրերը և տարբեր նախաձեռնություններ, ինչպես նաև երկկողմ կապերի, ԱՄՆ-ի հետ եռակողմ կապերի ամրապնդման հարցերը։

Լրատվամիջոցը նշում է, որ այս ամսվա սկզբին Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Մարտին էլ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Բաքու էր մեկնել՝ Ալիևի հետ հանդիպելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում բանակցություններ էին անցկացրել թուրքական ու իսրայելական պատվիրակությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի