Աշխարհը «հերթ է կանգնում» Եվրոպայի հետ աշխատելու համար Թրամփի առևտրային պատերազմի ֆոնին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Լուրեր

24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
Բոլորը

Երկրները պատրաստ են համագործակցել Եվրոպայի հուսալի առևտրային գործընկերների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը ցնցել են համաշխարհային շուկաները։ Այս մասին  POLITICO-ի հետ զրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ավելի ու ավելի անկանխատեսելի գլոբալ միջավայրում երկրները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար»,- ասել  է նա՝ առանց Թրամփի կամ ԱՄՆ-ի անունը շեշտելու։

Վերջին շաբաթներին նա զրուցել է Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների հետ, որոնք փնտրում էին «ուժեղ, հուսալի գործընկերներ»։

«Համաշխարհային կարգը ավելի խորն է փոխվում, քան երբևէ Սառը պատերազմի ավարտից ի վեր»,- հավելել է  ֆոն դեր Լեյենը։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր փոխադարձ մաքսատուրքերի մասին՝ ԵՄ-ի համար սահմանելով 20 տոկոս մաքսատուրք, իսկ աշխարհի երկրների մեծ մասի համար՝ 10 տոկոս բազային մաքսատուրք։ Մեկ շաբաթ անց ֆինանսական շուկաների անկման պատճառով Թրամփը 90 օրով կասեցրել էր բարձր մաքսատուրքերը՝ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների համար ճանապարհ բացելու նպատակով։

ԵՄ-ի պարագայում ​​դեռևս վճարվում է այդ 10 տոկոս դրույքաչափը՝ գումարած 25 տոկոս պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների արտահանման համար, մինչդեռ ԱՄՆ-ն և Չինաստանը միմյանց հարվածել են եռանիշ մաքսատուրքերով։ Եթե ​​Թրամփը վերահաստատի մաքսատուրքերը, համաշխարհային ապրանքների առևտուրը կարող է այս տարի կրճատվել 1.5 տոկոսով, ընդ որում՝ ամենաշատը կտուժի Հյուսիսային Ամերիկան։ Այս ամենը կանխատեսում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։

Ֆոն դեր Լեյենը հակադարձել է այս անկայունությանը՝ ընդգծելով Եվրոպայի դիմադրողականությունը։ Նման ցնցումների պայմաններում ԵՄ-ի նկատմամբ վստահությունն աճում էր, պնդել է նա, այդ թվում՝ դաշինքի քաղաքացիների շրջանում՝ մեջբերելով Եվրոբարոմետրի հարցման արդյունքները, որը ցույց է տվել, որ դաշինքին անդամակցության աջակցությունը կազմում է 74 տոկոս, ինչը ամենաբարձր մակարդակն է վերջին 40 տարվա ընթացքում։

Մինչ Եվրոպան ձգտում է նոր առևտրային պայմանագրեր կնքել, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի երկրների Մերկոսուրի առևտրային բլոկի հետ երկար ժամանակ ձգձգված համաձայնագիրը, Թրամփը բանակցություններ է վարում մի շարք պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Պահպանողական առաջնորդը, որը Թրամփի կողմից նախընտրելի քիչ եվրոպացի քաղաքական գործիչներից մեկն է, այս շաբաթ հյուրընկալվել է Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիրը կլինի «100 տոկոսով»։

Սակայն հանդիպումից հետո հնարավոր գործարքի վերաբերյալ որևէ մանրամասն ի հայտ չի եկել, և ԵՄ պաշտոնյաները կասկածանքով են մոտենում արագ լուծման հնարավորություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի