Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ բուհի 2.2 միլիարդ դոլարի ֆինանսավորումը սառեցնելու որոշման պատճառով

Լուրեր

24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
Բոլորը

Հարվարդի համալսարանը դաշնային դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ, որը սառեցրել է համալսարանի ծրագրերի համար նախատեսված 2,2 միլիարդ դոլարի պետական ​​​​ֆինանսավորումը։ Բուհը կարծում է, որ Սպիտակ տան փորձը՝ զրկելու համալսարանը դաշնային դրամաշնորհներից և պայմանագրերից Թրամփի վարչակազմի կողմից ներկայացված մի շարք պահանջները չկատարելու դեպքում, անօրինական է, փոխանցում է Current time-ը։

Համալսարանը հայցով խնդրում է թույլ չտալ, որ  դաշնային ֆինանսավորումը սառեցնելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնի։ Բուհը որոշումը որակում է «անօրինական և կառավարության լիազորություններից դուրս»։ Այն մեղադրում է Թրամփի վարչակազմին Սահմանադրության առաջին փոփոխությունը, դաշնային օրենքները խախտելու մեջ և զգուշացնում, որ կառավարության ֆինանսավորման կորուստը բացասաբար կանդրադառնա բժշկական հետազոտությունների և նոր դեղերի մշակման վրա։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ դադարեցնում է Հարվարդի համալսարանին տրամադրվող 2,2 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը՝ բուհին մեղադրելով քաղաքացիական իրավունքների մասին օրենքները խախտելու և հակասեմականության դեմ բավարար չափով չպայքարելու մեջ։ Պահանջվել է, որ Հարվարդի ղեկավարությունը լուրջ բարեփոխումներ իրականացնի ուսանողների ընդունելության, համալսարանի կառավարման և, այսպես կոչված, դրական խտրականության մերժման մեջ՝ ֆինանսավորման վերականգնման դիմաց։

Համալսարանի նախագահ Ալան Գարբերը հայտարարել է, որ հրաժարվում է կատարել պահանջները։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին ևս 1 միլիարդ դոլարի հնարավոր սառեցման և համալսարանին ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակից զրկելու մասին, որը նրան ազատում է դաշնային հարկերի վճարումից։

«Կառավարությունը չի կարողացել ցույց տալ հակասեմականության վերաբերյալ մտահոգությունների և բժշկական, գիտական ​​ու այլ հետազոտությունների միջև ռացիոնալ կապը, որոնք սառեցվելու են։ Այս հետազոտությունները նպատակ ունեն փրկել ամերիկացիների կյանքերը, պահպանել Ամերիկայի անվտանգությունը և պահպանել Ամերիկայի՝ որպես նորարարության առաջատարի դերը»,- ասվում է բուհի դատական ​​հայցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի