ԱՄՆ իշխանությունները սառեցրել են Հարվարդի համալսարանին հատկացվող 2.2 մլրդ դոլարի դրամաշնորհները

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ Կրթության դեպարտամենտը հայտարարել է, որ սառեցնում է Հարվարդի համալսարանին տրամադրված ավելի քան 2.2 միլիարդ դոլարի դրամաշնորհները և 60 միլիոն դոլարի պայմանագրերը։

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ուսումնական հաստատությունը մերժել էր Սպիտակ տան պահանջները, որոնք ուղղված էին հակասեմիտիզմի դեմ պայքարին։

«Վերջին տարիներին համալսարաններում ուսման գործընթացի խաթարումն անընդունելի է: Հրեա ուսանողների  նկատմամբ հետապնդումներն անհանդուրժելի են: Ժամանակն է, որ էլիտար համալսարանները լուրջ վերաբերվեն խնդրին և պարտավորվեն իրականացնել իմաստալից փոփոխություններ, եթե ցանկանում են շարունակել ստանալ հարկատուների աջակցությունը։ Հակասեմիտիզմի դեմ պայքարի համատեղ աշխատանքային խումբը հայտարարում է Հարվարդի համալսարանին տրամադրվող 2.2 միլիարդ դոլարի բազմամյա դրամաշնորհների և 60 միլիոն դոլարի պայմանագրերի սառեցման մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ շաբաթ Սպիտակ տունը Հարվարդ էր ուղարկել պահանջների ցանկ, որը ներառում է համալսարանի նկատմամբ դաշնային վերահսկողություն մինչև առնվազն 2028 թվականը, միջազգային ուսանողների ընդունելության համակարգի աուդիտ և բազմազանության, հավասարության և ներառման բոլոր ծրագրերի ու քաղաքականությունների վերացում։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝Հարվարդի նկատմամբ Թրամփի վարչակազմի պահանջները ներառում են նաև համալսարանի, դասախոսների և ղեկավարության բազմազանության վերաբերյալ տեսակետների վերանայման և համալսարանում դիմակ կրելու արգելքի կոչ։ Լրագրողները կարծում են, որ վերջին պահանջն ուղղված է պաղեստինամետ ցուցարարների դեմ։

Իր հերթին, Հարվարդի համալսարանի նախագահ Ալան Գարբերը հայտարարել է, որ համալսարանը չի կատարելու կառավարության պահանջները։

«Համալսարանը չի զիջի իր անկախությանը կամ չի հրաժարվի իր սահմանադրական իրավունքներից», – նշել է նա։Բուհը կարծում է, որ այս կերպ Սպիտակ տունը փորձում է վերահսկել համալսարանական համայնքը։

Հարվարդը դարձել է առաջին էլիտար համալսարանը, որը բացահայտ հրաժարվել է կատարել Թրամփի վարչակազմի պահանջները։

Մարտին ԱՄՆ դաշնային կառավարությունը 400 միլիոն դոլարով կրճատել էր Կոլումբիայի համալսարանի ֆինանսավորումը։ Հաստատությունը հայտարարել էր, որ «ակտիվ երկխոսության մեջ է» վարչակազմի հետ՝ փորձելով գումարը հետ վերադարձնել։

Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր երկրի առաջատար համալսարաններին պաղեստինամետ բողոքի ցույցերի ժամանակ հրեա ուսանողներին չպաշտպանելու, ինչպես նաև ուսանողների շրջանում հակասեմականության դրսևորումների աճի մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի