Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև սուգ էր. Թիկնիզյան

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը լայնածավալ հարցազրույց է տվել RB Sport-ին, որում կիսվել է նաև Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականից կրած պարտությունների (դիմակայության արդյունքում՝ 1:9) վերաբերյալ իր հույզերով․ գրում է armsport-ը։

«Ինչպե՞ս եմ հաղթահարել Վրաստանից կրած պարտությունը։ Իհարկե, դժվար է և տհաճ՝ նման խոշոր հաշվով պարտություն կրելը։ Ինչի՞ մասին էինք խոսում խաղից հետո հանդերձարանում։ Նման պարտություններից հետո խաղացողները սովորաբար ոչինչ չեն ասում։ Այդ պատճառով Թբիլիսիում Վրաստանի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականի հանդերձարանում լռություն էր։

Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև սուգ էր։ Բայց ես իսկապես հույս ունեմ, որ ամռանը իրավիճակը կբարելավվի, և մենք լավ կպատրաստվենք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի սեպտեմբերյան հանդիպումներին»,- ասել է Թիկնիզյանը։

Ջոն վան’տ Սխիպի գլխավորած թիմը ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում հանդես կգա F խմբում՝ Հունգարիայի, Իռլանդիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ։