Մոսկվայում հուսով են, որ Բաքվում «Ռուսական տան» հարցը կկարգավորվի Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ

Լուրեր

07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
Բոլորը

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հույս ունի, որ Բաքվի «Ռուսական տան» հետ կապված իրավիճակը կկարգավորվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի անձնական հանդիպման ժամանակ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն աշխատում են ադրբեջանական կողմի դիրքորոշման և, ընդհանուր առմամբ, «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակի պարզաբանման ուղղությամբ։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ն և Ադրբեջանը փոխզիջումային լուծում են փնտրում Բաքվի «Ռուսական տան» գործունեության հետ կապված։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները, ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, փակել են Բաքվի «Ռուսական տունը»։

Հավելենք, որ Պուտինն Ալիևին հրավիրվել է մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ադրբեջանական կողմը դեռևս չի հաստատել Ալիևի մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի