Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում Արդարադատության նախարարության ներկայացուցիչների և կառուցապատողների մասնակցությամբ քննարկվել են գնման իրավունքի պայմանագրերում և փոխանցման ակտերում սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Կառուցապատողները բարձրացրել են կարգավորումների կիրառման և դրանց տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ մտահոգություններ։

Հանձնաժողովի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը Կառուցապատողների հայկական ասոցիացիայի առաջարկով Արդարադատության նախարարության պատասխանատուների հետ համատեղ անցկացրել է քննարկում, որին մասնակցել են կառուցապատողներ, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ։

Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ասոցիացիան որոշակի մտահոգություններ է ներկայացրել Հանձնաժողովի բարձրաձայնած և Արդարադատության նախարարության կողմից նոտարներին ուղղված շրջաբերականի առնչությամբ, որով նրանք տեղեկացվել են, որ գնման իրավունքի պայմանագրերում և փոխանցման ակտերում չեն կարող տեղ գտնել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արգելված անարդար պայմաններ։ Տիգրան Մարկոսյանը հավելել է, որ հանձնաժողովը պարբերաբար սպառողներից բողոքներ էր ստանում այն մասին, որ այդ փաստաթղթերում իրենց պարտադրվում են հրաժարվել մի շարք իրավունքներից, ինչպես օրինակ՝ տույժերից ու տուգանքներից, վերահաշվարկի իրավունքից, գույքի հնարավոր անհամապատասխանության մասով պահանջների ներկայացումից և այլն։

Կառուցապատողները մասնավորապես նշել են, որ նոր խաղի կանոններ են սահմանվել, որոնք իրենց համար հստակ և հասկանալի չեն, իսկ նոտարները հաճախ տարբեր կերպ են մեկնաբանում միևնույն դրույթները։
ԱՆ գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդգծել է, որ որևէ նոր սկզբունքային կանոնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Նախարարությունը, անսալով Հանձնաժողովի բարձրացրած մտահոգություններին, ընդամենը շրջաբերականով նոտարներին հիշեցրել է, որ նրանք պետք է իրենց կողմից վավերացվող գործարքներում պահպանեն ի սկզբանե գործող կարգավորումները։

Անդրադառնալով առանձին դրույթների՝ օրենքին համապատասխանելու կամ չհամապատասխանելու շուրջ տարաբնույթ մեկնաբանություններին՝ պաշտոնյաները նշել են, որ մշտապես բաց են և պատրաստակամ քննարկելու բոլոր խնդրահարույց դեպքերը՝ առաջարկելով կառուցապատողներին հստակ գույքագրել և ներկայացնել դրանք։ Տիգրան Մարկոսյանը նաև հավելել է, որ հանձնաժողովն ունի եզրակացությունների տրամադրման ինստիտուտ, և յուրաքանչյուր տնտեսավարող անվճար կարող է դիմել և ստանալ Հանձնաժողովի գնահատականը կոնկրետ իրավիճակների վերաբերյալ»։